Գլխավոր էջ Գլխավոր Աչքի վնասվածք ստացած ցուցարարի մոտ եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել

Աչքի վնասվածք ստացած ցուցարարի մոտ եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել

406
0

Ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ այսօր՝ մայիսի 18-ին, աչքի վնասվածք ստացած քաղաքացու մոտ աչքի եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից, որտեղ քաղաքացին տեղափոխվել էր ակցիայի վայրից։

Ակնաբուժական կենտրոնից հայտնեցին, որ քաղաքացին բուժօգնություն է ստացել եւ տուն գնացել։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ քաղաքացիներից մեկն այսօր ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետեւանքով աչքի վնասվածք է ստացել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ