Գլխավոր էջ Գլխավոր «Ժամանակն է, որ քովիդը դառնա ուղղակի սուր շնչառական վարակ»․ Լամարա Մանուկյան

«Ժամանակն է, որ քովիդը դառնա ուղղակի սուր շնչառական վարակ»․ Լամարա Մանուկյան

316
0

Ինչպես գիտենք, կորոնավիրուսային հիվանդությունը կարծես թե նահաջում է, Առողջապահության նախարարությունը ամենօրյա կտրվածքով տեղադրում էր նախորդ օրը կատարած կորոնավիրուսի թեստավորումները և հաստատված դրական դեպքերը։ Սակայն, պայմանավորված վարակի քիչ դեպքերով՝ ԱՆ-ն հայտնեց, որ նոր դեպքերի հետ կապված տեղեկատվությունն այսուհետ կտեղադրվի ոչ թե օրական, այլ շաբաթական կտրվածքով։

Թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանի խոսքով՝ ժամանակն է, որ քովիդը դառնա ուղղակի սուր շնչառական վարակ․ «Մենք արդեն կորոնավիրուսին ուշադրություն չենք դարձնի և կարծում եմ, որ այս նոր եկած ալիքի ժամանակ էլ պետք չէ մտցնել սահմանափակումներ, որովհետև մենք արդեն ունենք կոլեկտիվ իմունիտետ։ Օմիկրոնը նոր տարբերակ է և այդ նոր տարբերակը կարող է ունենալ իր մի քանի շտամերը, այսինքն անընդհատ մուտացվում է։ Հիմա Օմիկրոնի առաջին տարբերակը ունի 32 մուտացիա, երկրորդ տարբերակը կարող է ունենալ 37 մուտացիա, այդ իր կազմի մեջ ինքը փորձում է անընդհատ մուտացվել։ Երբ որ  ցանկացած վիրուս ինքն իրեն սպառում է, փորձում է իր ինքնակենսունակությունը պահպանելու համար դառնալ անճանաչելի։ Սա ցանկացած վիրուսի բնական ցիկլն է, և դրա համար մենք կանխատեսում ենք, երբ որ պիկը գնում է նվազման, հնարավոր է ունենա նոր մուտացիաներ»,- նշեց Լամարա Մանուկյանը։

Բժշկուհին նշեց, որ հնարավոր է, որ վերջում կորոնավիրուսը դառնա որպես սովորական սուր շնչառական վարակ և մենք նրան ընդհանրապես ուշադրություն չդարձնենք ինչպես այլ վիրուսներին․ «Մենք ոչ մի վիրուսի մասին այսպես քաջ ծանոթ չենք ինչքան կորոնավիրուսի, որովհետև ապրեցինք մի դաժան արհավիրք։ Բայց կորոնավիրուսը պետք է դառնա դրանցից մեկը, և մենք պետք է հասկանանք, որ սեզոնային ակտիվություն կա, հիվանդացությունը բարձրանում է, հետո նվազում և դա իրենից չպետք է ենթադրի նոր սահմանափակումներ»։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ