Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր ճողվածքներն են ամենավտանգավորը

Ո՞ր ճողվածքներն են ամենավտանգավորը

369
0

Նյարդաբան եւ մանուալ թերապեւտ Վլադիմիր Դյոմչենկոն նշել է, որ իրենց հետեւանքների պատճառով ամենավտանգավորն այն ճողվածքներն են, որոնք առաջանում են երիտասարդ տարիքում կրած վնասվածքներից, գրել է МедикФорум-ը։

Բժիշկը նշել է, որ միջողնային ճողվածքների առաջացումը ողնաշարի ծերացման նշաններից մեկն է։ Այս իմաստով ճողվածքները կարելի է համարել բնական երեւույթ, ինչպես, ասենք, սպիտակ մազերի առաջացումը տարիների ընթացքում։

Նյարդաբանը նշել է ճողվածքների հանգեցնող երեք հիմնական պատճառ.

Կեցվածքի խախտում։        Ոչ ճիշտ քայլվածք։        Ծանրության բարձրացում։

Ողնաշարի ճողվածքի պատճառ կարող է լինել նաեւ վնասվածքը։ Բժիշկը նշել է, թե որ ճողվածքներն են ամենավտանգավորը։

«Վատ է, երբ դրանք առաջ են գալիս երիտասարդ տարիքում վնասվելու պատճառով»,- ասել է նա։

Դյոմչենկոն ընդգծել է, որ այդ ճողվածքը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի վրա, առաջ բերել ցավ, խնդիրներ շարժվելու, աշխատունակության հետ կապված։ Այս ախտանշանները հատկապես ծանր կլինեն, եթե ճողվածքը մեծ է եւ ճնշում է հարեւան օրգաններին։

Բժիշկն ավելացրել է, որ ճողվածքների առաջացրած ցավերի դեմ լավագույն միջոց են իրանի մկաններն ամրացնող վարժությունները։ Ցավազրկողներն այնքան էլ լավ լուծում չեն։

«Ցավազրկողների օգտագործումը լավ միտք չէ, քանի որ որոշ ժամանակ մարդը ցավ չի զգում եւ իրեն այնպես է պահում, ասես ողնաշարը նորմալ վիճակում է, բայց իրականում տեղիէ ունենում ոսկրերի մեծ վնասում»,- ասել է նա։

Դյոմչենկոն ավելացրել է, որ ցավի ախտանշանը նախանշում է, որ օրգանիզմին առաջին հերթին հանգիստ է պետք։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ