Գլխավոր էջ Նորություններ Նարեկ Մանթաշյանին կիսակոմային վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Նարեկ Մանթաշյանին կիսակոմային վիճակում տեղափոխել են հիվանդանոց

569
0

«Նարեկ Մանթաշյանը ՔԿՀ-ում վատացել է, շաքարը 27 է բարձրացել՝ կիսակոմային վիճակով տարել են Էրեբունու հիվանդանոց»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Կիսակոմային վիճակում տարել են Էրեբունի՝ այս պահին ճանապարհին են։ Այս պահին դեռ խիստ անհրաժեշտ պրոցեդուրայի մեջ է, որ փորձեն իջեցնեն, նոր հասկանան ու բուժում անեն, որովհետև կրիտիկական բարձր է՝ բժիշկներն ասացին»,-ասաց Կոչուբաևը։

Նա հավելել է, որ Մանթաշյանի առողջական վիճակի վերաբերյալ ավելի հստակ տեղեկություն կկարողանան հաղորդել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը կալանավորված է և գտնվում էր ՔՀԿ-ում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ