Գլխավոր էջ Նորություններ «Որոշու՛մ կայացրեք և հրաժարվե՛ք ծխելուց»․ ԱՆ-ի խորհուրդները

«Որոշու՛մ կայացրեք և հրաժարվե՛ք ծխելուց»․ ԱՆ-ի խորհուրդները

3097
0

Ինչպես գիտենք, մարտի 15-ից հանրային սննդի և՛ բաց, և՛ փակ հատվածներում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Վերջինս քաղաքացիների․ հատկապես ծխող անձանց մոտ քննարկումների և քննադատությունների ալիք էր բարձրացրել։ Մի մասը կողմ էր՝ ասելով, որ այն կնպաստի ծխախոտի քիչ օգտագործմանը, որն էլ ունի առողջապահական կարևոր նշանակություն,մյուս մասն էլ գտնում էր, որ այն աշխատող տարբերակ չէ, և օրինական վաճառվող ապրանքի սպառումը չպետք է արգելել։

Կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերն էլ ԱՆ-ն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ այսուհետ ոչ թե ամենօրյա կտրվածքով են տեղադրելու, այլ շաբաթվա։ Որից հետո Առողջապահության նախարարությունը «աղային» և «աղամանային» թեմայից անցավ «ծխախոտային խորհուրդների»։ Պարբերաբար տեղադրում են վատ սովորությունների վերաբերյալ խորհուրդներ՝ ինչպե՞ս հրաժարվել ծխելուց, ծխախոտն ինչո՞վ կարելի է փոխարինել և ի՞նչն է ստիպում մարդուն ծխել։

լուսանկարները ԱՆ-ի ֆեյսբուքյան էջից

Հանուն արդարության պետք է ասել, որ ծխելը, միանշանակ, դրական չի կարող ազդել մարդու առողջության վրա։ Եվ որքան շատ մարդ հրաժարվի այդ վատ սովորությունից, այնքան հանրային առողջությունն ավելի դրական միտում կգրանցի։ Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ հիմա թե՛ նախարարի, թե՛ նախարարության կողմից արված և՛ հայտարարությունները, և՛ նոր որոշումներն այնքան էլ չեն ընդունվում ու ընկալվում հասարակության կողմից։ Պատճառների մասին դժվար է հստակ և միանշանակ խոսել, սակայն, նույնիսկ նման կարևորագույն և նշանակալի հարցին հասարակությունը թերահավատորեն և անլուրջ է վերաբերվում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ