Գլխավոր էջ Medmedia TV «Փոքր կոնքի ախտաբանության հետ կապված գանգատները իջեցնում են կանանց կյանքի որակը»․ Կարինե...

«Փոքր կոնքի ախտաբանության հետ կապված գանգատները իջեցնում են կանանց կյանքի որակը»․ Կարինե Թոխունց

2136
0

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան մայիսի 7-ին և 8-ին ք․ Երևանում կազմակերպել էր «Ընտանիքի առողջություն» խորագիրը կրող գիտաժողով։ Գիտաժողովի առաջին օրը նվիրված էր կնոջ, իսկ երկրորդ օրը՝ տղամարդու առողջությանը:

Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Բժշկական համալսարանի գերձայնային ախտորոշման կուրսի ղեկավար, մանկաբարձությունում և գինեկոլոգիայում գերձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի ղեկավար Կարինե Թոխունցը Medmedia.am-ի հետ զրույցում նշել է, որ իր զեկույցը վերաբերվում է փոքր կոնքի հատակի իջեցումներին, ընդհանրապես ախտաբանությանը, որոնք շատ դեպքերում անտեսվում են, թե գինեկոլոգների կողմից, թե կանանց կողմից, որոնք հաճախակի ամաչում են բարձրաձայնել խնդիրները։

«Այդ բնագավառը դեռևս շատ զարգացած չէ, միայն վերջին տարիներին են սկսել ուշադրություն դարձնել այդ թեմային։ Գանգատները, որոնք կանանց մոտ առաջանում են փոքր կոնքի ախտաբանության հետ կապված, զգալիորեն իջեցնում են կանանց կյանքի որակը»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Այուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ