Գլխավոր էջ Medmedia TV «Այսօր կեսարյան հատումների ահագնացող թվերը բացարձակ հիմնավոր չեն»․ Նորայր Ղուկասյան

«Այսօր կեսարյան հատումների ահագնացող թվերը բացարձակ հիմնավոր չեն»․ Նորայր Ղուկասյան

2659
0

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան մայիսի 7-ին և 8-ին ք․ Երևանում կազմակերպել էր «Ընտանիքի առողջություն» խորագիրը կրող գիտաժողով։ Գիտաժողովի առաջին օրը նվիրված էր կնոջ, իսկ երկրորդ օրը՝ տղամարդու առողջությանը:

Medmedia.am-ի հետ զրույցում մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը նշեց, որ այսօր բավականին խնդրահարույց է կեսարյան հատումների թիվը և նա փորձելու է իր զեկույցով կոչ անել կանանց, եթե չկա որևէ հակացուցում, բնական ճանապարհով ծննդաբերել․

«Ես պետք է փորձեմ ապացուցողական տվյալների հիման վրա համոզել ու ապացուցել, որ այսօր կեսարյան հատումների ահագնացող թվերը բացարձակ հիմնավոր չեն, ինչպես նաև կոչ անեմ, որպեսզի կանայք միանշանակ ծննդաբերեն բնական ծննդուղիներով, եթե իհարկե հակացուցում չունեն։ Այսօր ԱՀԿ-ն արդեն փաստում է, որ աշխարհում ամեն երրորդ կին ծննդալուծվում է կեսարյան հատմամբ։ Բազմաթիվ են այն դեպքերը , երբ կանայք ծննդալուծվում են առանց ցուցման՝ կեսարյան հատմամբ»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ