Գլխավոր էջ Նորություններ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հրամայել է դեղերի մատակարարման գործում ներգրավել զինվորականներին

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հրամայել է դեղերի մատակարարման գործում ներգրավել զինվորականներին

313
0
epa07526722 North Korean leader Kim Jong-un attends a meeting with Russian President Vladimir Putin (not pictured) at the Far Eastern Federal University campus on the Russky Island in Vladivostok, Russia, 25 April 2019. EPA-EFE/ALEXEI NIKOLSKY / SPUTNIK / KREMLIN POOL MANDATORY CREDIT

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիմանել է պաշտոնյաներին, որ նրանք չեն կարողացել ժամանակին դեղորայք հասցնել բնակչությանը քովիդի բռնկման պայմաններում և հրամայել է մոբիլիզացնել զինվորականներին՝ դեպի մայրաքաղաքի դեղատներ մատակարարումները կայունացնելու համար: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Երկրի բոլոր դեղատներին հրամայվել է անցնել աշխատանքի շուրջօրյա ռեժիմի:

Անցած մեկ օրում երկրում քովիդի հարուցած բարդություններից մահացել է ևս 8 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 50-ի: Կիրակի տենդի ախտանշաններով 392 920 մարդ է հայտնաբերվել: Այդպիսի հիվանդների ընդհանուր թիվը հասել է 1,21-ի, նրանցից 564 860-ը բուժում են ստանում, ավելի քան 648 630-ը լիովին ապաքինվել են:

Մայիսի 12-ին հայտարարվել էր երկրի տարածքում կորոնավիրուսի առաջին դեպքերի հայտնաբերման մասին: Առաջնորդը հրամայել էր բոլոր քաղաքներում լոքդաուն սահմանել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ