Գլխավոր էջ Գլխավոր 4 օրվա ընթացքում Քովիդի դեմ «բուժում ստացողների» թիվը շեշտակի պակասել է մոտ...

4 օրվա ընթացքում Քովիդի դեմ «բուժում ստացողների» թիվը շեշտակի պակասել է մոտ 1400–ով

342
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է.

‼️ Ընդամենը 4 օրվա ընթացքում Քոvիդի դեմ «բուժում ստացողների» թիվը շեշտակի պակասել է մոտ 1400–ով ‼️

✅ Վերջերս հրապարակված Քոvիդի ծախսերի վերաբերյալ հաշվեքննիչ պալատի զեկույցի համատեքստում շատ հետաքրքրական է վերջին ամսվա Քոvիդի վիճակագրության որոշ թվերի համադրումը:

📍Ապրիլի 5-26-ն ընկած հատվածում օրական միջինը 17 մարդ էր գրանցվում որպես առողջացած և փաստացի բուժում ստացողների թիվը 2060-ից նվազել էր ընդամենը մինչև 1952:

📍Հանկարծ, ապրիլի 27-ից մայիսի 1-ը առողջացածների թիվը կտրուկ աճում է՝ այդ օրերին կազմելով 1405 մարդ (մոտ 4 անգամ ավելի շատ, քան նախորդ 22 օրում): Եվ արդյունքում մայիսի 2-ին բուժում ստացողների թիվը 1952-ից նվազում է մինչև 566: Մայիսի 2-ից հետո բուժում ստացողների թվի նվազումը կրկին վերադառնում է կայուն ցածր թվերի վրա:

⁉️Հիմա հարցեր․

1️⃣ Ինչպե՞ս պատահեց, որ 4 օրվա ընթացքում միանգամից առողջացավ մոտ 1400 մարդ։

2️⃣ Ինչպե՞ս է ստացվում, որ ապրիլի 26–ի դրությամբ եղել է 1952 բուժում ստացող մարդ, երբ մարտի 26–ի դրությամբ բուժում ստացողների թիվը եղել է 2383, իսկ այդ 1 ամսվա ընթացքում գրանցվել է ընդամենը 411 դեպք։ Հայտնի է, որ Քոvիդի բուժումը միջինում տևում է 10-14 օր։

3️⃣ Ինչպե՞ս է ստացվում, որ մայիսի 12–ի դրությամբ դեռ 540 մարդ ստանում է Քոvիդի բուժում, եթե նախորդող 30 օրվա ընթացքում գրացնվել է ընդամենը 196 դեպք։

‼️ Այս հարցերին պատասխան կարելի է ստանալ միայն նպատակային քննության արդյունքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ