Գլխավոր էջ Նորություններ Հյուսիսային Կորեայում մեկ օրում 21 մահ է գրանցվել Covid-19-ից

Հյուսիսային Կորեայում մեկ օրում 21 մահ է գրանցվել Covid-19-ից

343
0

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել համակողմանի պայքար մղել կորոնավիրուսի բռնկումը հաղթահարելու համար. օրվա կտրվածքով գրանցվել է մահվան 21 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտնում է Reuters-ը:Աշխարհում կորոնավիուսի համաճարակի սկզբից ի վեր Հյուսիսային Կորեան այս շաբաթ առաջին անգամ հայտարարել է Covid-19-ի դեպքերի մասին՝ սահմանելով համազգային լոքդաուն:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեծ կազմակերպչական աշխատանքի, վերահսկողության, միասնության, համավարակի դեմ պայքարի արդյունքում այդ ճգնաժամը հաղթահարելու հույս է հայտնել: Նա նաև նշել է, որ գրանցված թվերը, հավանաբար, ներկայացնում են իրական պատկերի մի մասը միայն՝ նկատի ունենալով Հյուսիսային Կորեայի՝ թեստավորում իրականացնելու սահմանափակ հնարավորությունները:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ