Գլխավոր էջ Նորություններ Բարձր յուղայնությամբ 5 մթերք, որոնք օգտակար են առողջության համար

Բարձր յուղայնությամբ 5 մթերք, որոնք օգտակար են առողջության համար

402
0

Բարձր յուղայնությամբ մթերքը սովորաբար համարվում է վնասակար առողջության համար, սակայն մասնագետները վստահ են, որ ճարպերը ոչ միշտ են վտանգավոր։ Անգամ կենդանական ծագման ճարպերը երբեմն կարող են բավական օգտակար լինել, ուստի որոշակի քանակությամբ պետք է ներառված լինեն սննդակարգում։

Ճարպից լիովին հրաժարվել ոչ մի դեպքում չի կարելի, քանի որ այն էներգիայի աղբյուր է, ուժ է տալիս ֆիզիկական ու մտավոր գործունեության համար, ինչպես նաև նպաստում է կենսական նշանակություն ունեցող ճարպալույծ նյութերի, մասնավորապես՝ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի ու էլեկտրոլիտների փոխանակության ու բջիջների ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ A, D, E, K վիտամինների յուրացմանը։

Ճարպերը սննդակարգից բացառելը կարող է առողջական բազմաթիվ լուրջ խնդիրների պատճառ դառնալ, ուստի medikforum.ru կայքը ներկայացրել է բարձր յուղայնություն ունեցող մի քանի մթերք, որոնք անչափ օգտակար են օրգանիզմի համար և իրենց առողջարար բաղադրության շնորհիվ չափավոր գործածության դեպքում չեն առաջացնի առողջական խնդիրներ։

Յուղոտ ձկնատեսակներ

Յուղոտ ձկնատեսակները հագեցնում են օրգանիզմն օմեգա-3 ճարպաթթուներով, ինչի շնորհիվ բարելավվում է անոթային համակարգի վիճակն ու կոգնիտիվ առողջությունը։

Ավոկադո

Ավոկադոն հարուստ է ոչ միայն օգտակար ճարպաթթուներով, այլև սպիտակուցներով ու հակաօքսիդանտներով։ Այն ունի անչափ օգտակար բաղադրություն, ինչի շնորհիվ պաշտպանում է բորբոքումներից։

Պանիր

Պանիրը ևս ունի բարձր յուղայնություն, սակայն այն կալցիումի ու պրոբիոտիկների հիանալի աղբյուր է։ Հատկապես օգտակար են պանրի պինդ տեսակները՝ պարմեզանը, մոցարելան, չեդերը և այլն։

Ընկույզներ

Ընկույզները ևս հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով։ Բացի այդ, դրանք պարունակում են նաև մեծ քանակությամբ սպիտակուցներ ու մանրաթելեր։ Օրական մի բուռ ընկույզ ուտելը համարվում է արյան մեջ շաքարի մակարդակը կայուն պահելու հիանալի միջոց, սակայն հարկ է հիշել, որ այս մթերքը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։

Յոգուրտ

Հետազոտությունները ցույց են տվել, որ նորմալ յուղայնությամբ յոգուրտի կանոնավոր գործածությունը կարող է օգնել բարելավել սրտանոթային համակարգի վիճակն ու նպաստել քաշի ճիշտ վերահսկմանը։ Բացի այդ, այս մթերքը պրոբիոտիկների հարուստ աղբյուր է, ուստի շատ օգտակար է նաև աղիների համար։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ