Գլխավոր էջ Նորություններ Կիմ Չեն Ինը Հյուսիսային Կորեայում COVID-19-ի բռնկումն անվանել է «մեծ ցնցում»

Կիմ Չեն Ինը Հյուսիսային Կորեայում COVID-19-ի բռնկումն անվանել է «մեծ ցնցում»

338
0
epa07526722 North Korean leader Kim Jong-un attends a meeting with Russian President Vladimir Putin (not pictured) at the Far Eastern Federal University campus on the Russky Island in Vladivostok, Russia, 25 April 2019. EPA-EFE/ALEXEI NIKOLSKY / SPUTNIK / KREMLIN POOL MANDATORY CREDIT

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրում կորոնավիրուսի բռնկումն անվանել է «մեծ ցնցում հանրապետության հիմնադրման պահից ի վեր»: Նշվում է, որ երկրում վիրուսի հարուցած բարդություններից մահվան 21 նոր դեպք է արձանագրվել: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 27-ի:

 

Այսօր առավոտյան Աշխատանքային կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի նիստում, որտեղ քննարկել են վիրուսի դեմ պայքարի միջոցառումները, առաջնորդն ասել է, որ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել այն դեպքում, եթե ուժեղացվի հակահամաճարակային պայքարը և իրականացվեն խիստ կարանտինային միջոցառումներ:

 

Հանրապետության իշխանությունները հայտնել են, որ մայիսի 13-ին երկրում հայտնաբերվել է տենդի նշաններով 174 հազար մարդ: Նման հիվանդների ընդհանուր թիվն ապրիլի վերջից կազմում է ավելի քան 524 հազար:

 

Սղբյուրը` Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ