Գլխավոր էջ Գլխավոր «Կյանք առանց ցավի». քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները ՀՀ-ում  

«Կյանք առանց ցավի». քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները ՀՀ-ում  

40
0

Պացիենտի լիարժեք ցավամոքման, պատշաճ բուժօգնության տրամադրման և ուժեղ ցավազրկողների հասանելիության ուղղությամբ օրենսդրական բոլոր կարգավորումներն առկա են: Օրենքը թույլատրում է, սակայն գործնականում խնդիրները խոչընդոտում են դրա լիարժեք իրացմանը:

Խնդիրների արձանագրման և լուծման ուղղություններ գտնելու համար այսօր առողջապահության նախարարությունը հանդիպում էր նախաձեռնել, որին մասնակցել են ԱՆ գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը, առողջության առաջնային պահպանման օղակի պատասխանատուներ և փորձագետներ:

Ողջունելով մասնակիցներին` առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը կարևորել է «Կյանք առանց ցավի» հանրային արշավի դերը` ոլորտում առկա բացերի վերհանման, բնակչության համար պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը բարձրացնելու գործում:

 

Մանրամասները` https://moh.am/#1/5324

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ