Գլխավոր էջ Նորություններ Երեխաներն ուսումնական տարում ավելի արագ են մեծանում, քան դպրոցական արձակուրդների ժամանակ

Երեխաներն ուսումնական տարում ավելի արագ են մեծանում, քան դպրոցական արձակուրդների ժամանակ

193
0

Երեխաներն ուսումնական տարում ավելի արագ են մեծանում, քան դպրոցական արձակուրդների ժամանակ։ Այս մասին ասվում է Frontiers in Physiology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

 

Գիտնականները պարզել են, որ առաջին դասարանի աշակերտները սեպտեմբերից ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում  ավելացնում են հասակը միջինում կես միլիմետրով:

 

Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ դպրոցական արձակուրդների ժամանակ երեխաները ավելի շատ անառողջ սնունդ են ուտում եւ ավելի քիչ են դուրս գալիս փողոց: Հետազոտողները նաեւ պնդում են, որ ցերեկային ժամերին առանց քնի անցկացրած ժամանակը կարող է նպաստել աճին:

Տեխասի Բեյլորի բժշկական քոլեջի հետազոտողները հինգ տարվա ընթացքում հետևել են ավելի քան 3500 երեխայի:

 

Բուժքույրերը չափել են նրանց հասակը եւ քաշը տարին երկու անգամ՝ սեպտեմբերին եւ ապրիլին՝ արձակուրդների և դպրոցական ամիսների ընթացքում փոփոխությունները որոշելու համար:

 

Մարմնի զանգվածի ինդեքսը գրանցվել է, որպեսզի տեսնեն, թե ինչպես է տարբերվում հասակը տարբեր մարմնի տեսակներ ունեցող երեխաների մոտ:

 

Մասնագետների կարծիքով՝ ուսումնական տարվա ընթացքում հասակի ավելացման պատճառը դեռ պարզ չէ։

Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ ճարպակալման վտանգի տակ գտնվողներն ամենադանդաղ աճն են ունեցել ամռանը, ինչը նշանակում է, որ նրանք ամենաշատ ավելորդ քաշ են հավաքում ամռանը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ