Գլխավոր էջ Գլխավոր «Ֆրակցիոն CO2 լազերի շնորհիվ վերականգնվում է անգամ օրգազմի զգացողությունը»․ Պավել Սոցկի

«Ֆրակցիոն CO2 լազերի շնորհիվ վերականգնվում է անգամ օրգազմի զգացողությունը»․ Պավել Սոցկի

522
0

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան մայիսի 7-ին և 8-ին ք․ Երևանում կազմակերպել էր «Ընտանիքի առողջություն» խորագիրը կրող գիտաժողով։ Գիտաժողովի առաջին օրը նվիրված էր կնոջ, իսկ երկրորդ օրը՝ տղամարդու առողջությանը:

Medmedia.am-ի հետ զրույցում մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ,բ․գ․թ Պավել Սոցկին նշել է, որ գիտաժողովին ներկայացել է «Ֆրակցիոն CO2 լազերը գինեկոլոգիայում» զեկույցով, դա էսթետիկ գինեկոլոգիայի նոր ճյուղ է, Հայաստանի համար նորություն։

«Ֆրակցիոն CO2 լազերի միջոցով բուժում ենք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անմիզապահությունը, արգանդի, հեշտոցի պատերի իջեցումները, արտաքին սեռական շուրթերի թորշոմածությունը և պիգմենտավորումը»,-նշել է Պավել Սոցկին և ասել, որ բազմաթիվ կանայք գանգատվում են այնպիսի խնդիրներից, որ օրգազմի զգացողությունը նվազել է, Ֆրակցիոն CO2 լազերը այդ հարցը նույնպես կարողանում է լուծել և վերադարձնել հին էսթետիկ տեսքը, որը եղել է մինչ ծննդաբերությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ