Գլխավոր էջ Նորություններ Սեռափոխ լինել ցանկացողները ստանում են 25 հազար դոլար՝ վիրահատության համար, և 2.5...

Սեռափոխ լինել ցանկացողները ստանում են 25 հազար դոլար՝ վիրահատության համար, և 2.5 մլն դրամ՝ հորմոնալ դեղամիջոցներ ձեռք բերելու և կյանքը վայելելու համար. Մարինա Խաչատրյան

395
0

Երեկ Yerevan.Today-ը աղմկահարույց մի նախագծի մասին տեղեկություն տորածել, ըստ որի՝ ՀՀ Կառավարությանն առաջարկվում է  նույնասեռական տղամարկանց առնվազն երեք ոլորտներում արտոնել նոր իրավունքներով՝ ընդհուպ սեռափոխության անվճար վիրահատություն, հետևաբար ամուսնության և նույնասեռականներին զագսավորելու փաստաթղթային խնդիրները լուծել:

 

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ դեռևս փետրվար-մարտ ամիսներից Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ, ավելին՝ նույն օրենքով հեղինակները նախատեսում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին աղջիկ կամ տղա դառնալու վիրահատությունն իրականացնել լրիվ անվճար սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում:Նախագիծը բերվել է օրակարգ Եվրամիությունից ու միջազգային այլ կառույցներից սնվող հասարակական կազմակերպության ձեռքով, ու թերևս այստեղ հատուկ է լուծումը մտածվել նետրալ, որպեսզի տրանսգենդեռների հանդեպ կառավարության ջատագովությունը չերևա, ու  Նիկոլ Փաշինյանը չթիրախավորվի Եկեղեցու ու պահպանողականների հասարակության կողմից:

 

ArmDaily.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն ասաց, որ նման նախագծի գոյությունը իր համար զարմանալի չէ։

 

«Փաշինյանը և իր թրքահպատակ ու պղծություններ սիրող իշխանությունը եկել են Հայաստանը վերջանականապես վերացնելու ծրագրով։ Այսօր պետք է փաստենք, որ Փաշինյան Նիկոլի կողքին կանգնած են միայն իր պաշտոնյաներն իրենց ընտանիքներով, այն էլ ընտանիքի մասնակի անդամներով, կանգնած են այս պղծությունների սիրահարները և կանգնած են, ցավոք սրտի, հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ, ում Փաշինյանը և իր մերձակա շրջապատը օգտագործում են որպես գործիք»,- ասում է Խաչատրյանը։

 

Ինչ վերաբերում է հնարավոր օրենքի նախագծին՝ ՀԿ նախագահը նկատում է, որ այն քանդում է Հայաստանի Հանրապետության, պետականության և հայ ազգի գոյության հիմքերը։

 

«Սրանով սկսել են զբաղվել ամենասկզբից, երբ առաջ բերեցին Ստամբուլյան կոնվենցիան։ Այն հնարավոր եղավ կանգնեցնել՝ մեր բոլորի միահամուռ պայքարի շնորհիվ։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների, որոնք անշուշտ կճշտվեն միայն իշխանափոխությունից հետո, Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում վավերացնելու համար ի սկզբանե այս իշխանություններին խոստացվել էր 600 մլն ԱՄՆ դոլար, սակայն տեսնելով, որ չի ստացվում և շատ դժվար է՝ գինը բարձրացվել էր մինչև 1 մլրդ դոլար, իսկ այսօր խոսվում է մինչև 4 մլրդ դոլարի մասին։ Այսինքն՝ այս ծրագիրը, որն իրականացնում է Արդարադատության նախարարություն կոչված հանցագործների բանդան, Առողջապահության նախարարություն կոչված հանցագործների բանդան, Մարդու իրավունքների պաշտպան կոչվող ինձ համար անհայտ ծագման էակը և կառույցը միմիայն նպատակ ունեն փող աշխատելու, որովհետև այդ կառույցների ղեկավար կազմերը ծառայում են ոչ թե ՀՀ-ին և հայ ազգին, այլ ծառայում են սատանային, սեփական գրպանին և սեփական տարփանքներին»,- ասաց Խաչատրյանը։

 

Նա նշում է, որ այս ֆինանսավորումը, Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության ղեկավարումը ազգակործան է։

 

Ըստ տեղեկությունը հրապարակած լրատվականի՝ սկանդալային օրենքի ընդունմանը խանգարել են ընդդիմության վերսկսած բողոքի ցույցերը։ Մարինա Խաչատրյանը չգիտի, թե որքանով է այս նախագծի գաղտնիությունը պայմանավորված ներքաղաքական իրավիճակով, սակայն նշում է՝ իշխանությունը մեկ անգամ չէ, որ գաղտնի նախագծեր է ընդունել։

 

«Լանզարոտեի կոնվենցիան նույնպես թաքուն բերեցին, որը ՍԴ-ով վավերացրեցին և անցկացրեցին, այն նույնպես պղծությունների կոնվենցիա է, պատվաստումների հետ կապված բազմաթիվ թաքուն հրամաններ էին արձակվել, որոնցից մի քանի մենք կարողացանք բացահայտել և կանգնեցնել, մահացած մարդկանց օրգանների փոխպատվաստման հրամանը, որը մինչ այսօր չի բարձրաձայնվել և թաքուն է պահվում։ Սրանք այդ ամենը անում են տակից, անում են գաղտնի իրար հետ համաձայնեցնելով՝ առանց հարցնելու հանրության կարծիքը։ Ասեմ ավելին՝ ըստ իմ ունեցած տեղեկատվության՝ յուրաքանչյուրը, ով ցանկանում է լինել սեռափոխ, այս կազմակերպություններից, սրանց հովանավորներից ստանում է 25 հազար ԱՄՆ դոլար գումար՝ սեռափոխության վիրահատության համար։ Ասեմ էլ ավելին՝ նման մարդիկ, ովքեր սեռափոխ են եղել կամ պատրաստվում են, ամսական ստանում են, ըստ իմ ունեցած տեղեկատվության, 2.5 մլն դրամ գումար՝ իրենց համար հորմոնալ դեղամիջոցներ ձեռք բերելու և կյանքը վայելելու համար։ Այս մարդկանց համար ապաստարաններ են կառուցվել, այս մարդիկ քովիդի համաճարակի սկզբից ի վեր ստացել են հսկայական գումարներ։ Այս խավը արտոնյալ է, այս խավի առաջխաղացումը սարսափելի է։ Ցավոք, կարծում եմ, որ այսօր ներքաղաքական այս իրավիճակում սրանց դեմ պայքարի որևէ կետ ընդգրկված չէ։ Սրանց դեմ պայքարի մասին որևէ խոսք չի գնում, եկեղեցու կարևորության մասին խոսք չկա, հայ ընտանիքի պաշտպանության մասին խոսք չկա, բայց ես հույս ունեմ, որ այս դրվագները կմտցվեն պայքարի օրակարգի մեջ»,- ասաց Խաչատրյանը։

 

Նա նշում է, որ գոյություն ունի GREVIO կազմակերպությունը, որը Ստամբուլյան կոնվենցիան օգտագործելով՝ կոնվենցիան վավերացնելու կամ որոշակի օրենքներ ընդունելու պարագայում մուտք է ունենալու ՀՀ ԱԱԾ գաղտնի փաստաթղթերին և արխիվներին։

 

«Սա նշանակում է, որ մենք կանգնած են վերջնական ցեղասպանության առաջ, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, թե ԱԱԾ-ն ինչ գործառույթներ ունի, շատ բաներ մենք նաև չգիտենք, որ օրինակ՝ կարող ենք ունենալ տարբեր երկրներում մեր գործակալները, մեր ազգի շահը ներկայացնող հատուկ մարդիկ ունենալ, կարող ենք ունենալ մարդիկ, ովքեր ցանկացած իշխանության պարագայում մնալով պաշտոններում պահում-պահպանում են մեր գոյությունը, պաշտպանում են մեզ վտանգներից, և դա անում են սուսուփուս, լռելյայն։ Հետևաբար՝ նման կազմակերպության մուտքը ԱԱԾ կարող է ընդհանրապես ամբողջ աշխարհում մեր ազգի ներկայացուցիչների կյանքը վտանգել»,- ասաց Խաչատրյանը։

 

ՀԿ նախագահը նաև պատմեց ԿԳՄՍ նախարարությունից ստացած ահազանգերի մասին, թե ինչ ծրագրեր են իրականացվում փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ։

 

«Ըստ նախարարության՝ ինձ դիմած աշխատողների՝ պարոն Դումանյանը կոմպետենտ չէ և սիրում է ալկոհոլ, դա իմ պնդումը չէ, ներքին աղբյուրների հայտարարություններն են։ Նաև այդ աղբյուրների պնդմամբ՝ մենք մոտակա տարիների ընթացքում այսպիսի կրթական փլուզման դեպքում սարսափելի արդյունքների առաջ ենք կանգնելու»,- ասաց ՀԿ նախագահը։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ