Գլխավոր էջ Նորություններ Նշվել է երեխաների համար COVID-ի դեմ պատվաստանյութերի հետազոտություններն սկսելու ժամկետները

Նշվել է երեխաների համար COVID-ի դեմ պատվաստանյութերի հետազոտություններն սկսելու ժամկետները

317
0

6-11 տարեկան երեխաներին կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի ներարկումը կլինիկական հետազոտությունների շրջանակներում կսկսվի հունիսի 3-ին, ներկայում ընթանում Է կամավորների հավաքագրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Հետազոտությունն սկսվել Է, պատվաստանյութի առաջին ներարկումը կլինի հունիսի 3-ին: Այժմ ընթանում Է կամավորների հավաքագրում, պատրաստվում են Էլեկտրոնային քարտեր՝ հունիսի 3-ին պատրաստուկի ներարկումն սկսելու համար»,-ասել Է Գինցբուրգը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 12-17 տարեկան դեռահասների համար կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ M» պատվաստանյութի գրանցման մասին որոշումն Է ընդունել անհրաժեշտ հետազոտություններից հետո, որոնց ժամանակ այն ցույց Է տվել արդյունավետություն եւ անվտանգություն: Հունվարի վերջին Գամալեայի կենտրոնն ստացել Է 6-11 տարեկան երեխաների համար պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների թույլտվությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ