Գլխավոր էջ Գլխավոր ԱՆ-ի նոր որոշումը․ QR կոդ կար, QR կոդ չկա

ԱՆ-ի նոր որոշումը․ QR կոդ կար, QR կոդ չկա

535
0

Առողջապահության նախարարության որոշման համաձայն՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտներ, թանգարաններ և մշակութային տարատեսակ միջոցառումներ կարող են մուտք գործել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը կամ պատվաստման հավաստագիրը ներկայացնելու պարագայում։ Սակայն, երեկ՝ մայիսի 11-ին ԱՆ-ն հայտարարություն տարածեց․

«Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Մասնավորապես` մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը»,- նշված է ԱՆ-ի հրապարակման մեջ։

Պետք է փաստել, որ վերջին շրջանում հազվադեպ կարելի էր հանդիպել, որ որևէ հանրային վայրում ստուգում էին QR կոդերը։ Գուցե, հենց կորոնավիրուսային հիվանդության քիչ դեպքերով պայմանավորված ՝ թուլացել էր և՛ վերահսկողությունը, և՛ քաղաքացիների զգոնությունը։ Սակայն, դժվար է ասել, թե որոշումը որքանով է նպաստել պատվաստումների թվի ավելացմանը, այնուամենայնիվ, QR կոդ կար, QR կոդ չկա, և սահմանափակումները կարծես թե քիչ-քիչ հանվում են, ինչն էլ գուցե պայմանավորված է հենց հիվանդացության նվազ ցուցանիշով։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ