Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ հիվանդության առաջացման մասին կարող է նախազգուշացնել քաղցրի հակումը

Ի՞նչ հիվանդության առաջացման մասին կարող է նախազգուշացնել քաղցրի հակումը

404
0

Քաղցրի հակումը երբեմն կարող է կանդիդոզի առաջացման ախտանշան լինել։ Կանդիդոզը վարակիչ հիվանդություն է եւ առաջ է գալիս Candida տեսակի սնկից, գրել է NVL-ը։

Փորձագետ Եկատերինա Նովիկովան նշել է, որ հիվանդությունը կարող է առաջանալ իմունիտետի անկման, քրոնիկական հիվանդությունների, հորմոնալ շեղումների, նյութափոխանակության խանգարման կամ դեղերի չկառավարվող ընդունման պատճառով։

Օրգանիզմում կանդիդոզի առկայության մասին կարող են վկայել հետեւյալ ախտանշանները.

սպիտակ փառ լեզվի վրա,սպիտակ մածուցիկ արտադրություններ,թեփ,փքվածություն կամ գազեր,գրգռվածություն,քաղցրի մշտական հակում։

Սննդաբանը խորհուրդ է տվել կանդիդայի ակտիվության թեստ անցկացնել։ Առավոտյան, մինչեւ ատամները լվանալը եւ նախաճաշելը, հավաքեք թուքը եւ թքեք ջրով բաժակի մեջ։ Թողեք մեկ-երկու րոպե եւ նայեք, թե ինչ կլինի թքի հետ.

եթե մնա ջրի երեսին, ուրեմն կանդիդան ակտիվ չէ եւ անվտանգ է առողջության համար,

եթե իջնի բաժակի տակ, մգանա կամ «շոշափուկները» ներքեւ լինեն, դա նշանակում է, որ կանդիդա տեսակի սունկը չափազանց տարածված է։

Փորձագետը խորհուրդ է տվել երկրորդ դեպքում դիմել բժշկի՝ պրոֆեսիոնալ բուժում ստանալու համար։ Հիվանդությունն անտեսելու դեպքում սունկը կխոցի միզամուղ եւ վերականգնողական համակարգերի օրգանները։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ