Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը նվազել է 12%-ով

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը նվազել է 12%-ով

41
0

Անցած մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 3․5 մլն մարդ, ավելի քան 12 հազարը՝ մահացել։ Վարակման դեպքերի թիվը նվազել է 12 տոկոսով՝ համեմատած նախորդ 7-օրյա ժամանակահատվածի հետ, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 25 տոկոսով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Նշվում է, որ քովիդի և դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազում է մարտի վերջից։

Վարակման դեպքերի ամենամեծ նվազումը տեղի է ունեցել Հարավարևելյան Ասիայում (-29%), Արևելյան Միջերկրականում (-28%) և Եվրոպայում (-26%)։ Աճ է գրանցվել Ամերիկայում (+14%) և Աֆրիկայում (+12%)։

Մահացության նվազում է արձանագրվել Հարավարևելյան Ասիայում (-70%), Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (-32%), Արևելյան Միջերկրականում (-26%) և Եվրոպայում (-24%)։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է Աֆրիկայում (+ 84%) և Ամերիկայում (+3%)։

Մեկ շաբաթում ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 451 414։

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում շրջանառվող դոմինանտ շտամը մնում է օմիկրոնը։

Առ այսօր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 516 476 402 դեպք, 6 256 023 մահ։ Մեկ օրում հաստատվել է հիվանդացության 675 952 դեպք, մահվան 1623 ելք։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ