Գլխավոր էջ Գլխավոր Սքրինինգային հերթական հետազոտությունը` քրեակատարողական հիմնարկում

Սքրինինգային հերթական հետազոտությունը` քրեակատարողական հիմնարկում

265
0

Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից մեկնարկված տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում երեկ ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և ազատազրկվածների շրջանում կատարվեց 60 ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Այս մասին տեղեկացնում են Թոքաբանության ազգային կենտրոնից։

Այս նախաձեռնությունն արդյունք է ՀՀ Առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի և ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի։

Հավելենք, որ շաբաթներ առաջ վերոհիշյալ հուշագրի շրջանակում սքրինինգային հետազոտություն էր կատարվել նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ