Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ-ում աշխատող ծնողների 66 տոկոսը տառապում է ծնողական հյուծմամբ

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ-ում աշխատող ծնողների 66 տոկոսը տառապում է ծնողական հյուծմամբ

304
0

COVID-19-ի շարունակվող համավարակը չափազանց դժվար ժամանակ է դարձել երեխաների դաստիարակության համար՝ հեռավար ուսուցումից մինչեւ ֆինանսական անորոշություն, եւ ավելի ու ավելի մեծ թվով ծնողներ են «հյուծվում», գրել է USA Today-ը։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աշխատող ծնողների 66 տոկոսը համապատասխանում է ծնողական հյուծմանը, որն առաջ է գալիս այն ժամանակ, երբ քրոնիկական սթրեսը եւ հյուծումը հանգեցնում են այն բանին, որ ծնողները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։

Օհայոյի նահանգի համալսարանի հետազոտողները հինգշաբթի օրը հաշվետվություն են հրապարակել։ Նրանց եզրահանգումները հիմնված են 1 285 աշխատող ծնողների օնլայն հարցման վրա, հարցումն անցկացվել է 2021թ. հունվար – 2021թ. ապրիլ ժամանակահատվածում, ինչը թույլ է տվել հակադարձ կապ ապահովել ընտանիքների հետ առողջապահության նախարարության աշխատանքի զգալի ընդմիջումների ժամանակ։

Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ այսօր հյուծման դեմ պայքարող ծնողները բնավ միայնակ չեն։

Հյուծումը բժշկական հիվանդություն չէ։ 2019թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես այն ճանաչել է որպես «համախտանիշ» եւ «մասնագիտական երեւույթ», որը կարող է հետեւանքներ ունենալ առողջության համար։ Ինչպես նշել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան, չնայած նմանությունների առկայությանը՝ ծնողական հյուծման հետեւանքները տարբերվում են աշխատանքային հյուծումից։

Հետազոտողների խոսքով՝ աշխատող ծնողները ավելի շատ են ենթակա ծնողական հյուծման, քանի որ ենթակա են բազմաթիվ սթրեսային գործոնների ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը։

Հաշվետվությունում նշվել է, որ COVID-19-ի շարունակվող համավարակը խորացրել է սթրեսային գործոնները եւ նպաստել «ծնողների հյուծման համաճարակաբանական մակարդակի» բարձրացմանը։ Եվ առաջիկայում հյուծումը չի վերանալու, նշել են զեկույցի հեղինակները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ