Գլխավոր էջ Նորություններ «Զգուշացե՛ք ԹԱՔՆՎԱԾ աղից»․ ԱՆ

«Զգուշացե՛ք ԹԱՔՆՎԱԾ աղից»․ ԱՆ

1639
0

Առողջապահության նախարարության նոր նախագծերից մեկի համաձայն, հանրային սննդի օբյեկտներում կարգելվի սեղանների վրա աղաման դնելը: Սպառողը ցանկության դեպքում կարող է պահանջել աղամանը, հակառակ դեպքում, եթե առանց սպառողի պահանջի սեղանին դրված լինի, պատասխանատվություն կսահմանվի՝ 30 հազար դրամ տուգանք: Բազմիցս խոսվել է այն մասին, որ հանրությունը ի սկզբանե ծաղրել է այս նախագիծը, սակայն ԱՆ-ն շարունակում է թեման զարգացնել՝ իր սոցիալական էջերում պարբերաբար տեղադրելով աղի օգտագործման վտանգների և ռիսկերի մասին։

Օրերս, ԱՆ-ն նախազգուշացրեց նաև «թաքնված» աղի մասին։ Ըստ հրապարակած տվյալների՝ միջինում 30% աղ է ավելացվում կերակուր պատրաստելիս կամ ուտելիս ՝ առանց համտեսելու, 70%-ն էլ առկա է վերամշակված սննդի մեջ։

Առողջապահության նախարարությունը նաև պարզաբանել է, թե իրականում ո՞ր մթերքներում է «թաքնված» աղը, լուսանկարը՝ ստորև․

Սակայն, պետք է փաստել, որ այն դեռևս շարունակում է հանրության շրջանում անլուրջ ընկալվել և արժանանալ մարդկանց ծաղրին, թեպետ, այն դեռևս նախագիծ է, սակայն հետևելով հանրայի սննդի օբյեկտների գործունեությանը՝ պետք է փաստել, որ հատուկենտ վայրերում կարելի է սեղանների վրա աղաման տեսնել։ Այսպիսով, որքան էլ հասարակությունը անլուրջ է վերաբերվում, այդուհանդերձ տնտեսվարողները հետևում են ԱՆ նախարարի նոր պահանջներին՝ չտուգանվելու նկատառումներով։

Օֆելյա Պողոսյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ