Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բիլ Գեյթսը կանխատեսում է և կոչ անում պատրաստվել․․․

Բիլ Գեյթսը կանխատեսում է և կոչ անում պատրաստվել․․․

1064
0

ՀՀ ԱՆ ներկայացուցիչների գնահատականներով՝ Կորոնավիրուսի դեմ պատվաստման թվերը նվազել են, բայց Քվիդ 19-ը թափը չի կորցրել։ Մասնագետները զգուշացնում են՝ շատ երկրներում վիրուսի մուտացիաներն ակտիվանում են:
Ի դեպ՝ Ռուսաստանում կանխատեսումներ կան, թե մայիսի կեսերից արդեն իրենց մոտ ալիքը անխուսափելի կլինի: Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն հինգշաբթի՝ ապրիլի 7-ին, «Известия»-ին տված հարցազրույցում չի բացառել կորոնավիրուսի նոր ալիքի վտանգը։ Ավելի վաղ, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսային համաճարակը դեռևս վտանգ է ներկայացնում մարդկության համար։

«Այս համաճարակը դեռ սպառնում է մեզ COVID-19-ի տարբերակով, որն էլ ավելի վարակիչ և նույնիսկ ավելի մահացու կլինի», — ասէլ էր նա դեռևս ամիսներ առաջ, բայց ինչպես իրավիճակն է ցույց տալիս, քովիդ պատկերը օրեցօր էլ ավելի է մեղմանում։

Միաժամանակ Գեյթսն ընդգծել է, որ չի ցանկանում լինել «դատապարտության ու մռայլության ձայնը»։

Microsoft-ի հիմնադիրը նշել էր նաև, որ նոր համաճարակի կանխարգելման համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ։ Այսպիսով, նա ԱՀԿ մասնագետների թիմի աշխատանքի արժեքը գնահատել է տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար։

Գեյթսը հավելել էր, որ վստահ չէ, թե արդյո՞ք հնարավոր է միջազգային կոնսենսուսի հասնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման ավելացման հարցում։

Նա կոչ է արել աշխարհին ստեղծել միջազգային փորձագետների խումբ, որը կարող է արագ բացահայտել գլոբալ առողջության սպառնալիքները: Գեյթսի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է ստեղծի «առաջին կարգի» մասնագետների թիմ։

Microsoft-ի հիմնադիր, ձեռնարկատեր և բարերար Բիլ Գեյթսը Financial Times-ին ասել է, որ անհրաժեշտ է ստեղծել միջազգային փորձագետների կազմակերպություն, որը կկարողանա բացահայտել նոր համաճարակներ։

Միլիարդատերը նշել է, որ ակնկալում է նման կազմակերպությունում տեսնել տարբեր մասնագետների՝ համաճարակաբաններից մինչև տեխնոլոգիաներ մշակողներ։ Կազմակերպությունն ինքը, ըստ Գեյթսի, պետք է կառավարվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից։

Նա նաև հայտարարել է, որ նոր համաճարակի կանխարգելման համար շատ ավելի շատ ներդրումներ են անհրաժեշտ «աշխարհի քաղաքացիների անունից»։

Գեյթսը նաև խոսել է այն մասին, թե ինչպես կարող է COVID-19 համաճարակը զուգորդել դեղագիտության ակտիվ զարգացման հետ։ Մասնավորապես, ձեռնարկատերը հայտարարել է բժշկական միացությունների հատուկ «գրադարանների» ստեղծման անհրաժեշտության մասին՝ փորձարկելու համար գոյություն ունեցող բուժման արդյունավետությունը նոր ախտածինների դեմ, հետազոտություններ բնածին իմունիտետի ակտիվացման ոլորտում, ինչպես նաև ներդրումներ AI տեխնոլոգիաներում:

«Մարդկությունը պետք է պատրաստվի ոչ միայն նոր համաճարակներին, այլ նաև կենսաբանական զենքի կիրառմամբ հնարավոր ահաբեկչական հարձակումներին»,- ասել է Բիլ Գեյթսը բրիտանական Policy Exchange հասարակական կազմակերպությանը տված հարցազրույցում։ Գեյթսը կարծում է, որ նոր սպառնալիքներին դիմակայելու համար կառավարությունները պետք է միլիարդավոր դոլարներ ծախսեն համաճարակաբանական անվտանգության ոլորտում հետազոտությունների և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հատուկ մեխանիզմների մշակման վրա։

Նա կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը կվերահսկի համաճարակաբանական իրավիճակը և կաշխատի կենսաահաբեկիչների կողմից հնարավոր հարձակումների հետևանքների վերացման ուղղությամբ։

«Իսկ եթե կենսաահաբեկիչները ջրծաղիկ բերեն 10 օդանավակայան: Մենք գիտենք, թե ինչպես կարող է աշխարհը արձագանքել դրան: Կան բնականաբար տեղի ունեցող համաճարակներ և համաճարակներ, որոնք առաջանում են կենսաահաբեկչությունից: Վերջինս կարող է նույնիսկ ավելի վատ լինել, քան այն, ինչ մենք հիմա զգում ենք», — ասել է միլիարդատերը:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ