Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով հոսպիտալացված մարդկանց ուղեղը կարող է ծերանալ 20 տարով

Կորոնավիրուսով հոսպիտալացված մարդկանց ուղեղը կարող է ծերանալ 20 տարով

586
0

Կորոնավիրուսով հոսպիտալացումը կարող է մարդու ուղեղը ծերացնել 20 տարով, եզրակացրել են բրիտանական կառավարության կողմից ֆինանսավորվող հետազոտության հեղինակները։

Քեմբրիջի համալսարանի մասնագետները պնդում են, որ այս էֆեկտը համարժեք է IQ մոտ 10 միավոր կորցնելուն։

Ավելի վաղ իրականացված տասնյակ հետազոտություններ ցույց են տվել, թե ինչն է վնասում ուղեղի աշխատանքին, սակայն գիտնականներն ասում են, որ դա իր տեսակի մեջ առաջին ուսումնասիրությունն է, որը խիստ գնահատական է տալիս դրա հետեւանքներին:

Հետազոտողները փորձարկել են 51 տարեկան միջին տարիքի 46 հիվանդի ճանաչողական հմտությունները, ովքեր հոսպիտալացվել են կորոնավիրուսով 2020 թվականին։ Դրանց մեկ երրորդը միացված էր թոքերի արհետսական օդափոխության սարքին:

Հիվանդությունից վեց ամիս անց նրանք հիշողության, ուշադրության եւ մտածողության մի շարք թեստեր են անցել։ Այնուհետեւ այս թեստերի արդյունքները համեմատվել են լայն հասարակության 66000 անդամների արդյունքների հետ:

Արդյունքները ցույց են տվել, որ կորոնավիրուս տարած մարդիկ միջինում ավելի քիչ ճշգրիտ են եղել իրենց գործողություններում եւ ավելի դանդաղ են արձագանքել:

Պարզվել է նաեւ, որ հիվանդները, ում թոքերի մեխանիկական օդափոխություն էր  պահանջում, թեստերում ամենավատ արդյունքներն են ցույց տվել, ինչը վկայում է այն մասին, որ հիվանդության ծանրությունը հիվանդության երկարատեւ ընթացքից հետո ճանաչողական անկման շարժիչ գործոնն է:

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսից ապաքինված հիվանդների մոտ ճանաչողական խանգարումները  սովորաբար նման են 50-ից 70 տարեկան մարդկանց մոտ նկատվողներին:

Հետազոտության հեղինակ, նյարդաբան, պրոֆեսոր Դեյվիդ Մանոնը պարզաբանել է, որ թեեւ որոշ հիվանդներ ժամանակի ընթացքում վերականգնվել են, վերականգնումը դանդաղ էր, եւ նրանցից ոմանք կարող են երբեք չվերականգնել իրենց երբեմնի ճանաչողական ունակությունները:

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ