Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․բոլոր հորմոնալ դեղերը գիրացնում են

Մի՞ֆ, թե՞ իրականություն․բոլոր հորմոնալ դեղերը գիրացնում են

1550
0
Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում այս անգամ հյուրըկալվել է էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանը։ Նրա հետ զրուցել ենք այն մասին, թե որքանով է ճիշտ այն կարծիքը, որ հորմոնալ դեղորայքի օգտագործումը գիրացնում է։
Միֆ – Հորմոնալ դեղորայքի կիրառումը գիրացնում է։
Իրականություն — Կա տարածված կարծիք, որ հորմոնալ դեղորայքը գիրացնում է, սակայն մարդիկ չեն մտածում, որ օրգանիզմում կան հորմոններ, որոնց պակասն է բերում քաշի ավելացմանը։ Այսպիսով՝ կարող ենք ասել՝ կան հորմոնալ դեղորայքներ, որոնք օգնում են քաշի նվազեցմանը, եթե իհարկե կա նման խնդիր, որպես օրինակ կարող եմ նշել վահանաձև գեղձի հորմոնները։ Այդ պրեպարատները արագացնում են նյութափոխանակությունը, կարգավորում են օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսները, դրանով իսկ օգնում են նիհարելուն կամ քաշ չավելալանալուն։ Հաջորդ հորմոնալ դեղերի խումբը, որոնց վերագրվում է գիրանալու վտանգը՝ հակաբեղմնավորիչներն են։ Կա կարծիք, որ եթե կինը օգտագործի հակաբեղմնավորիչներ, ապա քաշը կավելանա։ Իրականում ոչ մի գիտական հետազոտություն չկա, որ դա ապացուցի։ Քաշի տատանումներ կարող են կախված լինել ախորժակի լավացումից, տրամադրության լավացումից։ Սակայն պետք է հիշել, որ այդ դեղորայքը կիրառվում է միայն բժշկի նշանակմամբ։ Սա պայմանավորված է նրանով, որ դրանք շատ են և պետք է ընտրել պացիենտին համապատասխանը։ Գիրացնող ազդեցություն կարող են ունենալ ստերոիդային հակաբորբոքային դեղերը: Բայց պետք է հիշել, որ բժիշկը որպես գերակայություն ընտրում է հիվանդի առողջությունը, հիվանդության հաղթահարումը և հետո նոր հնարավոր սպասելի կողմնակի ազդեցությունները։ Որոշ պրեպարատների ընդունումը դադարեցնելուց հետո կարելի է աշխատել քաշի վերականգնման և այլ կողմնակի ազդեցությունների վերացման ուղղությամբ։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ