Գլխավոր էջ Uncategorized Մոտ 87 մլն դրամի սպառված պետպատվեր նախարար Թորոսյանի կնոջ ղեկավարած բժշկական կենտրոնում

Մոտ 87 մլն դրամի սպառված պետպատվեր նախարար Թորոսյանի կնոջ ղեկավարած բժշկական կենտրոնում

607
0

«ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին, պետական պատվերի շրջանակներում,  նախորդ տարվա համեմատ, այս տարի տրամադրվել է շուրջ երեք անգամ ավելի գուրմար։ 2018թ-ին այն կազմել է 25 148 մլն, իսկ 2019թ-ի հունվարին այն գերազանցել է կրկինակիի շեմը, իսկ 2019թ-ի օգոստոսին՝ եռակիի շեմը՝ հասնելով 86 934 մլն-ի։ Նախորդ տարվա համեմատ բուժկենտրոնին տրամադրված գումարը աճել է 61 786 մլն դրամով։ Շատերը գումարի զգալի բարձրացումը կապեցին, այն հանգամանքի հետ, որ «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնը ղեկավարում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը։ Այս մաիսին նախ խոսեց նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը, ում հնչեցրած թվերի հետ այնքան էլ չհամաձայնեց, հենց ինքը՝ Թորոսյանը, ով ֆեյսբուքյան լայվի ժամանակ պարզաբանեց՝ ասելով, որ Թամամյանը թվերին լավ չի տիրապետում։ Կրիկին հիշեցրեց, որ տվյալ բուժկենտրոնը չի պատկանում իր կնոջը՝ Վարդանուշ Թևանյանին․ նա այնտեղ աշխատում է, որպես տնօրեն։

MedMedia-ին շատ դժվարությամբ հաջողվեց կապ հաստատել նաև Վարդանուշ Թևանյանի հետ, ով պետպատվերի եռապատկումը կապեց լավ աշխատանքի և հիվանդների մեծ հոսքի հետ։ Բուժկենտրոնի տնօրենի խոսքով պետական պատվերի շրջանակներում իրենց տրամադրված գումարը արդեն սպառվել է․ այլևս հիվանդներ չեն հերթագրում։ Թե ինչու՞ երեք անգամ աճեց հենց իր ղեկավարած բուժկենտրոնի պետպատվերը՝ հորդորեց նախարորությունից հետաքրքրվել, թե ի՞նչ սկզբունքով են կատարում բաշխումը։

Նկատենք նաև, որ «ՄԻԲՍ»-ին տրամադրված գումարները գերազանցում են «Արմենիա» հանրապետական և «Էրեբունի» բժշկական կետրոններին հատկացված գումարները։ Medmedia-ն կապ հատատեց նաև «Արմենիա» հանրապետական և «Էրեբունի» բժշկական կետրոնների հետ․ պատասխանատուները զարմացել էին, թե ինչպես է հնարավոր, որ ահռելի բուժկենտրոններին տրամադրվի ավելի քիչ գումար, քան այլ բուժկետրոնի, որի մասին հասարակության լայն շերտերը նույնիսկ տեղեկություն չունեն։

Բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը թերահավատորեն է մոտենում այն հանգամաքին, որ 1 ամսում հնարավոր էր սպառել այդքան մեծ գումար։ Պետպատվերի մոտ 30 մլն դրամ ավելացումը տեղի ունեցել օգոստոս ամսին։ Բժիշկը, ով նաև առողջապահության կազմակերպիչ է, բացատրում է, որ մեր երկրում գործող բազմապրոֆիլ բուժկենտրոնները ունեն նույն սարքավորումները ինչ առկա է «ՄԻԲՍ» ԲԿ-ում և հիվանդանոցի տնօրենները չեն հանդուրժի, որ կետրոնի բժիշկները իրենց հիավնդներին ուղեգրեն այլ բժշկական կենտրոն՝ հետազոտության։ Գևորգ Գրիգորյանը պետպատվերի կտրուկ աճում կոռուպցիոն ռիսկ է նկատում։ Գևորգ Գևիգորյանը կարծում է, որ նման կոռուպցիոն ռիսկերը կարող են գնահատել միայն այնպիսի մասնագետները, ովքեր գիտեն առողջության արժեքը, երբևէ կրել են սիպատակ խալաթ, իսկ ներկայիս նախարարն ու իր կինը չգիտեն դրա արժեքը և երբևէ  անքուն գիշերներ չեն անցկացրել հիվանդի կողքին։

« «Միբս» բժշկական կետրոնը նախկինում տնօրինում էր ներկայիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, իսկ հիմա նրա կինը։ Նա տևական ժամանակ չէր կարողանում ստանալ պետպատվեր, սակայն 2018 թվականին կլինիկայի տնօրենի կողմից առողջապհության նախկին նախարար Լևոն Ալթունյանի «գարդասիլային» ծրագրին ցուցաբերած անվերապահ աջակցության շնորհիվ, վերը նշված կենտրոնը ստացավ մոտ 25.000.000 պետական պատվեր, իսկ նախարար դառնալուց հետո այդ թիվը կրկնապատկվեց, իսկ օգոստոսին այն գերազանցեց եռակիի շեմը՝ դառնալով մոտ 87 մլն դրամ»։

Հենց նման իրավիճակներն է բժիշկ Գրիգորյանը համարում կոռուպցիայի դասական օրինակ և շեշտադրում, որ երկրում ԽԾԲ-տերմիաբանության մեջ ոչինչ չի փոխվել։

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ