Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք

173
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 95 մարդ, ևս 1-ը՝ մահացել։ Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 4 638 թեստավորում։

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 1.1 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 0,99 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 0,85 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 655 170 դեպք, որից 1 637 198 հիվանդ ապաքինվել է, 16 811-ը՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 882 520 պատվաստում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ