Գլխավոր էջ Նորություններ Ածուխի վրա խորոված պատրաստելը առողջության համար ռիսկեր է պարունակում

Ածուխի վրա խորոված պատրաստելը առողջության համար ռիսկեր է պարունակում

329
0

Բժշկական գիտությունների դոկտոր, «Ինվիտրո-Մոսկվա»-ի գլխավոր բժիշկ Սերգեյ Խոմյակովը ռուսներին նախազգուշացրել է խորովածի վնասի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նրա խոսքով՝ հատկապես վտանգավոր է ածուխով խորոված պատրաստելը, որը կարող է ուռուցքների առաջացման պատճառ դառնալ։ Ըստ նրա՝ ծխի և ճարպի այրման ընթացքում կարող են քաղցկեղածին նյութեր առաջանան։

«Խորոված անելու համար նպատակահարմար է օգտագործել ոչ թե ածուխ, այլ փայտ՝ առանց բենզին պարունակող հատուկ խառնուրդների, այս կերպ հնարավոր կլինի նվազեցնել քաղցկեղածին ծխի կամ մուրի քանակը»,- նշել է մասնագետը։

Խոմյակովը հավելել է, որ խորովածի պատրաստման գործընթացում ամենակարևոր գործոնը մսի ճիշտ խորովելն է։ Նա նաև նշել է, որ միսը չի կարելի շատ տապակել, քանի որ առաջանում են թունավոր ածխաջրեր։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ