Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԿ ներկայացուցիչը լիովին արդարացված է համարում ծխելու արգելքը Հայաստանում

ԱՀԿ ներկայացուցիչը լիովին արդարացված է համարում ծխելու արգելքը Հայաստանում

1220
0

Մարտի 15-ից ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը: Խոսքը նաև բացօթյա օբյեկտների մասին է (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ և այլն):

ԱԺ –ի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020-ի մարտի 21-ից:

Ծխող քաղաքացու համար տուգանքի չափը կազմում է 50 000 դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 000 դրամ: Օրենքի շուջ հասարակության արձագանքը տարբեր էր․ հիմնականում ընդվզեցին ծխողները, նշելով, թե նման ագելքներով իրենք չեն դադարելու ծխել և փաստացի օրենքի առողջապահական մասը չի ծառայում բուն նպատակին։

Առողջապահության նախարարությունը պնդում է․ օրենքը կյանքի է կոչվել առողջապահական նկատառումներով և միայն ի օգուտ քաղաքացիների առողջության պահպանման։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Հենրի Պ. Կլյուգեի գնահատականերով էլ օրենքը լիովին արդարացված և ապացույցների վրա հիմնված որոշում է:

Նա նշել է, որ Հայաստանում ավելի քան 5500 մարդ ամեն տարի մահանում է ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից:

«Սա նշանակում է, որ մարդկանց համարյա 20 տոկոսը մահանում է լիովին կանխարգելելի պատճառներից: Այդ մարդիկ չպետք է մահանային»,-ասել է Կյուգեն և անդարադարձել ծխելու տնտեսական վնասներին:

«Դա տարեկան կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 4.2 տոկոսը, ինչը յուրաքանչյուր անձի հաշվով 92 000 դրամ է։ Խոսքը ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների բուժման համար պետության և անհատի ծախսերի մասին է: Նաև՝ աշխատունակ տարիքի կրճատման ու վաղ մահացության:

Ի դեպ՝  մամուլում տեղեկություն էր տարածվել, որ առողջապահական գերատեսչությունը մտադիր է վերանայել հակածխախոտային օրենքի այն դրույթները, որոնք ծխելու արգելք են սահմանում սննդի բացօթյա վայրերում: Նախարարը անդրադարձել էր հարցին ու նշել, թե միայն հիվանդաբուժությամբ չենք կարող հաջողության հասնել, ջանքերը պետք է ուղղված լինեն առողջ սովորույթներ ունենալուն և ապագա սերունդներին առողջ մեծացնելուն։

Ավանեսյանն ընդգծեց, որ օրենքը երկար քննարկումների ու հավասարակշռված մոտեցման արդյունք է:

Medmedia.am-ի տաղավարում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշել էր, որ Հակածխախոտային և հակաալկոհոլային նախագծերն իրար հետ տարեկան 250 մլրդ դրամի վնաս էին հասցնելու ՀՀ բյուջեին։

«Հակաալկոհոլայինի դեմն առանք, ասեմ, որ դրանով փորձում էին սպանել ամբողջ գինեգործությունը Հայաստանում, իսկ մենք հակազդեցինք։Սա անհիմն, անիրագործելի ու անտրամաբանական պոպուլիզմով համեմված օրենք է։ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հաճոյացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որովհետև աշխարհում չկա ավելի անտրամաբանական բան, քան բացօթյա տարածքում, ռեստորանում արգելել ծխելը»,-նշել էր Բարսեղյանը ու հավելել, որ այս օրենքը պարզապես անիրագործելի է։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ