Գլխավոր էջ Նորություններ «Պատվաստման սկզբնական դեղաչափերի պաշտպանությունը սկսում է նվազել՝ ներարկվում են խթանիչ դեղաչափերը»․ ԱՆ

«Պատվաստման սկզբնական դեղաչափերի պաշտպանությունը սկսում է նվազել՝ ներարկվում են խթանիչ դեղաչափերը»․ ԱՆ

1334
0

Հայաստանում շարունակվում է պատվաստումային գործընթացը։ Դրան զուգահեռ ըստ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ կորոնաթվերը նվազել են։ Մասնագետներից շատերի խոսքով՝ այն պայմանավորված է և՛ կոլեկտիվ իմունիտետի ձևավորմամբ, և՛ բնակչության պատվաստվածության մակարդակով։ Սակայն, ինչպես գիտենք պատվաստումը լիարժեք կարող է համարվել այն ժամանակ, երբ բացի առաջին դեղաչափից տվյալ անձը ստացել է նաև խթանիչ, բուստեր դեղաչափը։

Թեպետ, սկզբում, նախքան բուստեր դեղաչափի ի հայտ գալը, ԱՆ-ից հայտնում էին, որ պատվաստումները նվազեցնում են կորոնավիրուսային հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերը, որից հետո եկավ «բուստերը» և նորից ասացին այն, ինչը նշվում էր միայն 2 դեղաչափով պատվաստվելու դեպքում։ Հիմա ո՞ր մեկն է իրականում «կյանքեր փրկում»։ Այնուամենայնիվ, ԱՆ-ն շարունակում է բուստեր դեղաչափի մասին պարբերաբար հիշեցնել քաղաքացիներին, այս անգամ հայտնելով, որ խթանիչ դեղաչափերը ներարկվում են, երբ սկզբնական դեղաչափերի պաշտպանվածությունը սկսում է նվազել։ ԱՆ-ի հրապարակած լուսանկարը՝ ստորև․

Այսպիսով, ամեն դեղաչափերի պաշտպանվածության նվազումից հետո գալու են նոր դեղաչափե՞ր, որոնց մասին կլինեն նույն հորդորները, այն, որ նվազեցնում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերը։ Ուստի, դեռևս որպես «կյանքեր փրկող» համարվում է խթանիչ՝ 3-րդ դեղաչափը, սակայն այն միանշանակ չէ, քանզի համավարակը դեռ շարունակվում է և հնարավոր է վերջինիս պաշտպանվածությունը ևս նվազի։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ