Գլխավոր էջ Գլխավոր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ամերիկյան արտադրության նոր սարքավորում է ստացել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ամերիկյան արտադրության նոր սարքավորում է ստացել

463
0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն երկարատև, բարդ վիրահատությունների համար ամերիկյան արտադրության բավական թանկարժեք նոր սարքավորում է ստացել:

Սա որովայնային ռետրակտոր է, որը վիրահատությունների ժամանակ վիրահատական դաշտն անընդհատ բաց պահելու համար է նախատեսված: Այն ունի բազմաթիվ թևեր, որոնցով բժիշկները կարող են առավելագույն մուտք ունենալ վիրահատության համար:

Բժշկական նոր գործիքը «Երեխաների փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամ»-ի նվերն է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին: Այն ոչ միայն փոխպատվաստման, այլև երկարատև, բաց ու բարդ վիրահատությունների համար է նախատեսված: Մինչ այս հատուկ սարքավորման փոխարեն կանգնում էին բժիշկները: 3-4 բժիշկ լայնիչները ձեռքով մինչև 10-12 ժամ պահում էին: Հիմա գործն անհամեմատ արդյունավետ կկազմակերպվի:

Տեխնիկական վերազինման ու մանկական վիրաբուժության նեղ մասնագետների վերապատրաստման շնորհիվ բժշկական կենտրոնում տարեցտարի շատանում է բացառիկ վիրահատությունների թիվը, որոնց համար տարիներ առաջ պետք էր արտերկիր մեկնել:

Բժշկական կենտրոնը գործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, ու նաև դրա շնորհիվ այսպիսի յուրաքանչյուր նոր ձեռքբերում մանուկներին ապրելու, խաղալու հնարավորություն տալու, նրանց ժպիտ պարգևելու միջոց է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ