Գլխավոր էջ Նորություններ Հղի կնոջ մահը հերթական ճանապարհատրանսպորտային պատահար կամ վիճակագրություն չէ. Գրիգոր Երիցյան

Հղի կնոջ մահը հերթական ճանապարհատրանսպորտային պատահար կամ վիճակագրություն չէ. Գրիգոր Երիցյան

434
0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական շահարկումները մի կողմ, Լեո–Պարոնյան խաչմերուկում վրաերթի ենթարկված հղի կնոջ մահը հերթական ճանապարհատրանսպորտային պատահար կամ վիճակագրություն չէ: Կինը վրաերթի է ենթարկվել ՀՀ ընտրված ղեկավարի ավտոշարասյան կողմից:

Եթե հանրության կամ գոնե զոհի ընտանիքի առաջ քաղաքական կամ բարոյական պատասխանատվության մի կաթիլ կա, վարչապետը պարտավոր է անձամբ հայտարարությամբ հանդես գալ, ամենաքիչը ներողություն խնդրել զոհի ընտանիքից ու հանրությունից:

«Հեղափոխական արժեքներ», «մարդը բարձրագույն արժեք» և այլնը մենակ քաղաքական ճառերի ու կենացների համար չեն, հենց այս իրավիճակում պետք է դրսևորվեն»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ