Գլխավոր էջ Գլխավոր «Ձեր մշտական այցելուին կորցրեցիք»․ քաղաքացի

«Ձեր մշտական այցելուին կորցրեցիք»․ քաղաքացի

302
0

Ինչպես գիտենք, հանրային շատ վայրեր, ռեստորաններ, թատրոններ, թանգարաններ, մշակութային տարատեսակ միջոցառումներ մուտքն ապահովվում է միայն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կամ թեստավորման QR կոդերի առկայության դեպքում։ Որոշման ընդունումից հետո շատ մասնագետներ,տնտեսվարողներ ահազանգում էին, որ այն դժվար է լինելու վերահսկելը, ինչպես նաև որևէ մեկը դժվար թե հանուն այս կամ այն վայր մուտք գործելու համար պատվաստվի կամ թեստավորվի։ Այն դեպքում, երբ միևնույն ժամանակ գործում էր մեկ այլ որոշում, որտեղ նույն պահաջը վերաբերում էր նաև աշխատող անձանց։ Եվ հենց սա էր պատճառը, որ շատերի կարծիքով, նշված վայրեր այցելելու համար մարդիկ ոչ թե կգնան պատվաստման և կբարձրանա պատվաստված անձանց ցուցանիշը, այլ կօգտվեն հենց այն մարդիկ, որոնք կամ իրենց կամքով արդեն իսկ պատվաստվել էին, կամ ենթարկվել էին մյուս որոշմանը, ըստ որի աշխատանքի այցելելու համար արդեն իսկ պատվաստվել էր։

Հանուն արդարության պետք է փաստել, որ սկզբնական շրջանում ԱՆ-ի կողմից սահմանված վայրեր մուտք գերծելու համար խստորեն հետևում և պահանջում էին QR կոդերը։ Սակայն, քանի որ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ QR կոդերը չի սկանավորվելու, վերահսկողությունը կարծես թե թուլացավ, քանզի ֆոտոշոփի տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած անձ կկարողանար ստեղծել այդ կանաչ անձագիրը, որով էլ հենց կկարողանար մուտ գործել այս կամ այն հանրային վայրը։

Այն, որ քաղաքացիներից շատերը այս սահմանափակման մասով իրենց դժգոհությունն էին հայտնում, դա փաստ է։ Վերջին շրջանում՝ պայմանավորված սահմանափակման ոչ այնքան վերահսկելի իրավիճակով, շատ վայրեր ուղղակիորեն չէին պահանջում QR կոդերը։ Սակայն, օրերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակում արեց՝ հայտնելով, որ ցանկացել է կինո այցելել, սակայն QR կոդեր պահանջելու արդյունքում՝ կինոթատրոնը կորցրեց իրենց մշտական այցելուին։ Դուրս է գալիս, որ հիմա դեռևս հանրային վայրերում շարունակում են պահանջել QR կոդերը, որի արդյունքում, փաստորեն, կարող են տուժել հենց այն մասով, որ իրենց մշտական այցելուները, հաճախորդները կամ իրենց ծառայությունից օգտվողները կդադարել օգտվել իրենցից, ինչի արդյունքում գուցե ֆինանսական կորուստներ ձևավորվի։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ