Գլխավոր էջ Նորություններ Դեբեդ գետն ընկած երկու տարեկան երեխայի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի...

Դեբեդ գետն ընկած երկու տարեկան երեխայի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն

6911
0

Ալավերդի քաղաքում մոր կողմից Դեբեդ գետը նետված երկու տարեկան փոքրիկի վիճակը ծանր  է: Նա  գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ:

Այս մասին գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:Նրա խոսքով՝գետից դուրս բերվելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն»,-նշված է գրառման մեջ:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ