Գլխավոր էջ Նորություններ Դեբեդ գետն ընկած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեբեդ գետն ընկած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

254
0
Medical drip in hospital corridor, concept of treatment

Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցում է 30 փրկարար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․ ծնված 2020 թ․) տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ