Գլխավոր էջ Գլխավոր ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ․ քովիդ բաժանմունքները փակվու՞մ են

ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ․ քովիդ բաժանմունքները փակվու՞մ են

298
0

Ապրիլի 25-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, կատարվել է 2186 թեստավորում, ունենք 13 առողջացած, մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը դարձել է 8622 մահվան պատճառ։

Իսկ ի՞նչ իրավիճակ է աշխարհում․ թվում է՝ գնում ենք մեղմացման,բայց առողջապահական ոլորտի ներկայացուցիչներից շատերը պնդում են, որ դեռևս ուրախանալ վաղ է։ Սակայն, ՀՀ ԱՆ ներկայացուցիչների գնահատականներով՝ Կորոնավիրուսի դեմ պատվաստման թվերը նվազել են, բայց Քվիդ 19-ը թափը չի կորցրել։ Մասնագետները զգուշացնում են՝ շատ երկրներում վիրուսի մուտացիաներն ակտիվանում են:
Ի դեպ՝ Ռուսաստանում կանխատեսումներ կան, թե մայիսի կեսերից արդեն իրենց մոտ ալիքը անխուսափելի կլինի: Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն հինգշաբթի՝ ապրիլի 7-ին, «Известия»-ին տված հարցազրույցում չի բացառել կորոնավիրուսի նոր ալիքի վտանգը։

«Նոր ալիքի հավանականությունը, իհարկե, կա։ Պետք է պահպանել մի շարք միջոցառումներ, մասնավորապես դիմակի ռեժիմը, սա միանշանակ օգնում և պաշտպանում է տարածումից։ Երկրորդը վերապատվաստումն է»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ ռուս մասնագետները մշակել և գրանցել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի նոր ձև։

Այս ամենին զուգահեռ Հայաստանում իրավիճակը հուսադրող է, կա ուրախանալու առիթ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերադառնում է իր բնականոն գործունեությանը։Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Հաշվի առնելով երկրում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը` որոշել ենք վերապրոֆիլավորել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, որը համավարակի ժամանակահատվածում ծառայել է` որպես ամենախոշոր քովիդ- կլինիկա։ Այս բարդ ժամանակահատվածում մեր բժշկական կենտրոնի ղեկավարությունն ու մեր բժիշկները ցուցաբերել են պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության, երկրին ու պացիենտին նվիրվածության լավագույն օրինակներից մեկը։ Այսպիսով, բազմապրոֆիլ, բարձրագույն տեխնոլոգիաներով հագեցած, արհեստավարժ մասնագետներով համալրված կենտրոնը շուտով մեր քաղաքացիներին բժշկական ծառայությունների նոր որակ կմատուցի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի գնահատականներով էլ կրոնավիրուսի փոխանցման մակարդակը շարունակում է բարձր մնալ՝ մեծ թվով երկրներում պատվաստումների ցածր ծածկույթով պայմանավորված։

«Չնայած աշխարհում կորոնավիրուսից մահացության նվազմանը, սահմանափակող միջոցառումների մեղմացումը հանգեցնում է հիվանդության տարածմանը և մեծացնում նոր շտամների առաջացման վտանգը։ Բարձր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիներն արդեն չորրորդ պատվաստումն են ստանում, մինչդեռ աշխարհի բնակիչների մեկ երրորդը դեռևս պատվաստանյութի ոչ մի չափաբաժին չի ստացել և շատ երկրներում պատվաստումների ծածկույթը ցածր է»,-նշել էր նա:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ