Գլխավոր էջ Նորություններ Թաքնված մրցակցությու՞ն, թե՞ պարզ քայլեր․ Թորոսյանը շարունակում է բկ-ներ այցելել

Թաքնված մրցակցությու՞ն, թե՞ պարզ քայլեր․ Թորոսյանը շարունակում է բկ-ներ այցելել

483
0

Բազմիցս ներկայացրել ենք Առողջապահության նախարարության նախկին նախարար Արսեն Թորոսյանի անդավաճան վերաբերմունքն իր նախկին պաշտոնի ու լիազարությունների նկատամամբ։ Նա մասնակցում է տարբեր հարցազրուցների, պատասխանում կորոնավիրուսային համավարակաի հետ կապված օրակարգային հարցերին, այցելում բժշկական կենտրոններ, ծանոթանոմ տեղի աշխատանքին և սպասվող բարեփոխումներին, այն դեպքում երբ այդ ամենն ըստ էության ոչ թե նախկին, այլ ներկայիս նախարարի գործն է։

ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է այցելել մարզեր, տարբեր բժշկական կենտորններ։ Օրերս, ինչպես նախորդ անգամներին, այս անգամ ևս Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում արեց այն մասով, որ կրկին այցելել է մարզ՝ տեղի առողջության կենտրոնի նոր կառուցվող շենքի շինհրապարակ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։

«Երեկ ԱԺ գործընկերներիս և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ այցելեցինք մարզի մի քանի բնակավայրեր, այդ թվում Ծաղկահովիտ խոշորացված համայնք։ Առողջության կենտրոնի նոր շենքի շինարարության նախագիծը հնարավոր էր դարձել իրականացնել դեռ 2019 թվականին՝ պետական բյուջեի եկամուտների գերակատարման շնորհիվ, իսկ շինարարությունը սկսվել էր 2021 թվականին։ Այցելության պահին շինարարական աշխատանքները վերսկսման փուլում էին, քանի որ եղանակային պայմանները Ծաղկահովիտում վերջերս էին բարելավվել։ Կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ աշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականին, որից հետո Ծաղկահովիտ խոշորացված համայնքը կունենա ժամանակակից առողջության կենտրոն՝ բոլոր անհրաժեշտ ծառայություններով»,-նշված է հրապարակման մեջ։

Այսպիսով, ըստ Արսեն Թորոսյանի՝ դեռ իր նախարար եղած ժամանակ էր հնարավոր դարձել իրականացվել այն, ուստի, սա անուղղակի վերաբեմունք էր ներկայիս նախարարին, քանզի վերջինիս իրականացման սկիզբը հենց իր նախարարության օրոք էր։ Սա թաքնված մրցակցությու՞ն է, թե՞ պարզ քայլեր։ Այնուամենայնիվ, Թորոսյանը շարունակում է բկ-ներ այցելել, ինչին նեկայիս նախարարը որևէ կերպ չի արձագանքել։

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ