Գլխավոր էջ Գլխավոր Ինչպիսի պրեպարատներ են ներարկում ձեր երեխաներին՝ պատվաստանյութի անվան տակ. Ազատ կամք

Ինչպիսի պրեպարատներ են ներարկում ձեր երեխաներին՝ պատվաստանյութի անվան տակ. Ազատ կամք

318
0

Ազատ կամք նախաձեռնությունը գրել է

Շարունակվում է երեխաների նկատմամբ աննախադեպ էքսպերիմենտը

(հատուկենտ դեպքեր են), բայց առողջապահության նախարարությունը համառությամբ շարունակում է երեխաներին ներարկել իմունային խթանիչ պրեպարատներ:

Միայն մարտ ամսին հայաստանցի երեխաների շրջանում կատարվել է ‼️767‼️ դեղաչափ «Քոvիդ պատvաստանյութի» ներարկում: Ընդ որում՝ 247 առաջին և 332 երկրորդ դեղաչափ Մoդեռնայով, իսկ 157 առաջին և 31 երկրորդ դեղաչափ Պֆայzերով՝ հասցնելով ներարկումների ընդհանուր թվերը համապատախանաբար 2490-ի և 1726-ի:

Ծնողնե՛ր, հավանաբար կհիշեք, որ 2021թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանը Նորվեգիայից որպես նվեր ստացավ 620400 դեղաչափ «Մoդեռնա»: Նորվեգիան և մի շարք այլ երկրներ արձանագրելով երիտասարդների, հատկապես տղաների, շրջանում սրտամկանի բորբոքման երևույթներ, որոնք էլ իրենց հերթին կարող են բերել սրտի ռիթմի խանգարման, սրտային անբավարարության՝ ընդհուպ մինչև սրտի կանգի ու մահվան, Մoդեռնայի կիրառման տարիքային շեմը հոկտեմբերի 7-ին բարձրացրել էին 30+։ Իսկ, Հայաստանում հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Առողջապահության նախարարությունը արել էր ճիշտ հակառակը` տարիքային շեմը հրամանով իջեցրել է մինչև 12 տարեկան, նախատեսելով այն ներարկել ոչ միայն երիտասարդներին, այլ նաև երեխաներին։

Բացի այդ, Մoդեռնա արտադրող ընկերությունը երբևէ չէր փորձարկել այն երեխաների շրջանում: Կուտակված փորձն արդեն իսկ վկայում է, որ երեխաներին նման պրեպարատների ներարկման օգուտները բացակայում են, իսկ վնասների մասին ողջ աշխարհն է խոսում:

Պարզվում է, որ «Մoդեռնան» ՀՀ է ներկրվել գործող օրենսդրության կոպիտ խախտումներով, բացակայել են պահանջվող գրեթե բոլոր փաստաթղթերը: Ըստ ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի առկա չեն եղել․

1️⃣ Դեղերի բացթողնման հավաստագրերը՝ տրված իրավասու մարմնի կողմից։

2️⃣ Ամփոփ արձանագրությունները՝ տրված արտադրող կազմակերպության կողմից։

3️⃣ Դեղի որակի հավաստագիրը։

4️⃣ Դեղերի ներդիր թերթիկները։

5️⃣ Որակի հավաստագրում բացակայել է պիտանիության ժամկետի մասին տեղեկությունը։

 

Հիշեցնենք նաև, որ Մoդեռնայի և Պֆայzերի տեխնոլոգիական պլատֆորմների հայտնագործողներից, ամերիկյան վիրուսաբան/իմունաբան Դոկտոր Ռոբերտ Մելոնն ահազանգում է. վիրուսի գենետիկական կոդի մասը կներարկվի օրգանիզմ և կհայտնվի բջիջներում։ Այդ գենետիկական կոդը կստիպի ձեր երեխայի մարմինը արտադրել թունավոր՝ S-սպիտակուց (սպայք պրոտեին)։ Այդ պրոտեինները հաճախ բերում են երեխաների օրգանիզմի հիմնական հյուսվածքների և օրգանների անուղղելի վնասների։ Խոսքը ուղեղային հյուսվածքի, նյարդային համակարգի, սրտամկանի և անոթային համակարգի, այդ թվում տրոմբների առաջացմանը, վերարտադրողական համակարգի ախտահարումներին, և որ առավել կարևոր է՝ այն կարող է խթանել երեխայի իմունային համակարգի ֆունդամենտալ փոփոխություններ։ Այն, ինչ առավել անհագստացնող է, դա այն փաստն է, որ երբ այդպիսի վնասները տեղի են ունենում, դրանք անուղղելի են, դրանք հնարավոր չէ բուժել։ Չի կարելի բուժել ուղեղի հյուսվածքի ախտահարումները, սրտամկանի ֆիզիկական սպիները, անհնար է իմունային համակարգը բերել նախնական վիճակի, որը փոփոխվել է գենետիկական մակարդակի վրա։ Դա նաև կարող է վնասել վերարտադրողական առողջությանը, ինչը կանդրադառնա ձեր ընտանիքի հետագա վերարտադրման վրա (մանրամասները՝ մեկնաբանություններում)։

Ծնողներ իմացեք, ձեր համաձայնությամբ ինչպիսի պրեպարատներ են ներարկում ձեր երեխաներին՝ պատvաստանյութի անվան տակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ