Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ են վտանգավոր դետոքս ծրագրերը

Ինչո՞վ են վտանգավոր դետոքս ծրագրերը

234
0

Դետոքս ծրագրերը, որոնք իբր «մաքրում» են օրգանիզմը շլակերից եւ «տոքսիններից», կարող են շատ վտանգավոր լինել մարդու համար եւ նույնիսկ մահվան հանգեցնել։ Այս մասին նախազգուշացնում է բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Ալեքսեյ Կովալկովը (Ռուսաստան)

Մասնագետի խոսքով՝ համացանցում առաջարկվող դետոքս ծրագրերի հեղինակները, որպես կանոն, չեն կարողանում հստակ նշել, թե կոնկրետ ինչից են նրանք պատրաստվում «մաքրել» օրգանիզմը։

«Եթե խոսքը դետոքսի մասին է, ապա դրան հաջորդում է «օրգանիզմի մաքրում» արտահայտությունը։ Երբ ինչ-որ մեկն ինձ ասում են «օրգանիզմը մաքրելու» մասին, ես նրանց պատասխանում եմ, որ համաձայն եմ միայն այն դեպքում, եթե նրանք ինձ ասեն, թե կոնկրետ ինչից պետք է «մաքրել»: Այսինքն՝ ես խնդրում եմ մարդկանց ոչ թե պարզապես պայմանական շլակեր եւ տոքսիններ, այլ կոնկրետ կենսաքիմիական բանաձեւ, թե ինչից ենք մենք «մաքրում» օրգանիզմը։ Ես չգիտեմ մի նյութ, որին լյարդը չի կարող ինքնուրույն հաղթահարել»,- ասել է Կովալկովը:

Ինչպես նշում է Ria.ru-ն, դետոքսը ոչ միայն անօգուտ է, այլեւ կարող է ամենածանր հետեւանքներին հանգեցնել առողջության համար, այդ թվում՝ սրտի կանգի կամ լյարդի դիսֆունկցիայի։

«Դուք չգիտեք, թե ինչ բարդ հիվանդություններ կան ձեր օրգանիզմում եւ ինչպես կարող են դրանք ընթանալ: Դետոքսը նման իրավիճակում կարող է սրտի կանգի, լյարդի ֆունկցիայի խանգարման, հորմոնալ անհավասարակշռության, ցանկացած բանի հանգեցնել»,- նախազգուշացրել է մասնագետը։

Եթե ​​ձմռան ընթացքում ձեզ մոտ ինչ-որ նոր գանգատներ են առաջացել եւ դուք կասկածում եք, որ ձեր օրգանիզմը «մաքրման» կարիք ունի, ապա ավելի լավ է խորհրդակցեք բժշկի հետ, այլ ոչ թե հետեւեք խորհուրդներին համացանցից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ