Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում ծնելիությունը նվազել է

Հայաստանում ծնելիությունը նվազել է

229
0

Հայաստանում ծնելիությունը նվազել է, իսկ մահացությունը՝ աճել, ինչի հետեւանքով ունենք դեպոպուլյացիայի խնդիր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

«2022թ. հունվար, փետրվար ամիսներին նվազել է ծնելիության թիվը, մահվան ցուցանիշն աճել է. ունենք բնական հավելաճի բացասական ցուցանիշ», — ասաց մասնագետը:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը երկու տարին մեկ բնակչության թվաքանակի կանխատեսումներ է իրականացնում, եւ 2021 թվականին իրականացված կանխատեսումները շուտով պատրաստ կլինեն եւ հնարավորություն կտան ավելի ճիշտ պատկեր ունենալ:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին նվազել է ծնունդների բացարձակ թիվը, իսկ մահերի թիվը աճել է, որի արդյունքում բնական հավելաճի բացասական ցուցանիշ է գրանցվել: Սակայն ամբողջական պատկերը հասկանալու համար պետք է ամփոփել ամբողջ տարվա ցուցանիշները, մանավանդ որ սովորաբար ծնունդների մեծ մասը տեղի է ունենում տարվա վերջում:

«Նման միտման պահպանման դեպքում կունենանք դեպոպուլյացիա, երբ մահերի թիվը գերազանցում է ծնունդների թվին, եւ բնական հավելաճը լինում է բացասական», — ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ չի գրանցվել բնական հավելաճի բացասական ցուցանիշ, երբ զուտ ծնունդների եւ մահերի թվերն են համեմատվել:  Սակայն երբ գումարվել է նաեւ միգրացիայի մնացորդը (մեկնածների եւ ժամանածների բացարձակ թվաքանակի տարբերությունը), բնական հավելաճի ցուցանիշը միշտ նվազել է, բացառությամբ մեկ-երկու տարիների:

Աղբյուրը` News.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ