Գլխավոր էջ Գլխավոր Հայկուհի Խաչատրյանը կրկին կորցրել է երեխային․ ի՞նչ է պատմել նա

Հայկուհի Խաչատրյանը կրկին կորցրել է երեխային․ ի՞նչ է պատմել նա

1644
0

Medmedia.am-ի հետ զրույցում Հայկուհի Խաչատրյանը տեղեկացրեց, որ կորցրել է երեխային և նոր է դուրս գրվել հիվանդանոցից։ Հիշեցնենք, որ Հայկուհի Խաչատրյանը Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրում է դեռևս 2019թ-ին ծնված իր երեխայի անհետացման մեջ։

Որտե՞ղ է երեխայիս դին․ 2019թ-ի սեպտեմբերից առայսօր Հայկուհի Խաչատրյանն այս հարցի պատասխանն է փնտրում։ 2019 թ-ի սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը իբրև մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Ասում են մահացել է, բայց արի ու տես, որ մայրը երեխայի դին այդպես էլ չտեսավ․․․

Հիշեցնենք, որ Հայկուհի Խաչատրյանը, սույն թվականի մարտի 23-ին Medmedia.am-ի խմբագրություն էր ահազանգել և ասել, որ վաղ առավոտից իր բնակարանում քննիչները խուզարկություն են իրականացնում, ավելին, փորձում են իրենից փորձանմուշ վերցնել, որպեսզի ԴՆԹ նույնականացում իրականացվի։ Ըստ նրա՝ խուզարկությունը անօրինական է և ոչ ոք իրավունք չունի իր բնակարան ներխուժելու, առավել ևս խուզարկելու, այն էլ երեխաների ներկայությամբ։ Դեպքից հետո Հայկուհին պարզում է, որ հղի է, բայց ավաղ, օրեր անց, ծանր ապրումների հետևանքով նա կորցնում է երեխային։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նոր է դուրս գրվել հիվանդանոցից․

«Մանկագող բժիշկները գողացան երրորդ երեխայիս , իսկ չորրորդը զրկվեց ծնվելու հնարավորությունից իրավապահների պատճառով ։ Նաիրիի փոխոստիկանապետի հրամանով ՝ բերման ենթարկելու , քաշքշելու և բռնության հետևանքով կորցրեցի երեխայիս ։ Մարտի 31- ից արյունահոսություն սկսվեց , պտղաձուն զարգանում էր , իսկ արյունահոսությունը շարունակվում էր ։ Հանրապետական ծննդատան հորմոնալ դեղորայքների արդյունքում տելա էի տարել և այս հղիության ընթացքում մակարդիչ դեղորայքներ չէր կարելի։ Հրաշալի բժիշկների հանդիպեցի , նրանք շատ ջանքեր գործադրեցին, որ պահպանեին հղիությունս , բայց արգանդի լարվածությանը ոչ մի դեղ չէր օգնում , իսկ արյունահոսությունը շարունակվում էր։ Ցավոք սրտի չպահպանվեց հղիությունս»,-մեզ հետ զրույցում ասաց նա, ով ի դեպ, վաղը պատրաստվում է ներկայանալ Վերաքննիչ դատարան և բողոքել իր տուն ապօրինի ներխուժման և խուզարկման դեմ։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ