Գլխավոր էջ Նորություններ Բժիշկը զգուշացրել է վալերիանան ընդունելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է վալերիանան ընդունելու վտանգների մասին

283
0

Կատվախոտի (վալերիանա) չափից մեծ դոզայի ընդունումը կարող է ստամոքսի ցավ, գլխապտույտ և մկանային թուլություն առաջացնել։ Այն չպետք է ընդունեն նաև այն մարդիկ, որոնք սրտի կաթված կամ ինսուլտ են տարել, ասել է բժիշկ-թունաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Կուտուշովը «Դոկտոր Պիտեր» պորտալին:

Ըստ նրա՝ առանց բժշկի նշանակման հանգստացնող միջոցի ընդունումը կարող է հանգեցնել գերդոզավորման, ուստի այն պետք է խմել միայն մասնագետի խորհրդով՝  հետևելով սահմանված չափաբաժնին։

«Գերդոզավորում առաջանում է 20 գրամից ավելի վալերիանա ընդունելու դեպքում, իսկ մեծ քանակությամբ դեղորայքի երկարատև օգտագործման դեպքում կարող են առաջանալ խնդիրներ՝ ստամոքսում ցավ, կրծքավանդակի  շրջանում տհաճ զգացողություն, գլխապտույտ, ձեռքերի դող, ալերգիա»,- հայտնել է բժիշկը:

Մասնագետը նաև նշել է, որ կատվախոտը հակացուցված է հղիներին և կերակրող մայրերին ինչպես նաև հիպերտոնիայի, հաստ և բարակ աղիքների բորբոքման դեպքում։ Իսկ կաթվածից կամ ինսուլտից հետո կատվախոտի ընդունումն, ըստ բժիշկի, հնարավոր է միայն սրտաբանի խորհրդով:

 

Աղբյուր` Panorama.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ