Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք

201
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 161 մարդ, ևս 1-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 22 329 թեստավորում։

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 1,53 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,36 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,18 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 653 460 դեպք, որից 1 653 460 հիվանդ ապաքինվել է, 16 794-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 873 980 մարդ, օրական՝ 992։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ