Գլխավոր էջ Գլխավոր «Նվեր» Ռուսաստանից ՝ Քովիդ մուտացիայի տեսքով

«Նվեր» Ռուսաստանից ՝ Քովիդ մուտացիայի տեսքով

466
0

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի թվերի անկում, կան օրեր, որ ընդհանրապես մահվան դեպքեր չեն գրանցվում։ Այսօր, ապրիլի 19-ին, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, կատարվել է 3332 թեստավորում
, ունենք 27 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսի դեմ պատվաստման թվերը նվազել են: Թվում է՝ պատկերը հուսադրող է և կարելի է մի փոքր շունչ քաշել, բայց առողջապահության ոլորտի աշխատողները շտապում եմ հիասթափեցնել, նրանք նշում են, թե կորոնավիրուսը դեռևս չի կորցրել իր թափը։

Մասնագետները զգուշացնում են՝ շատ երկրներում վիրուսի մուտացիաներն ակտիվանում են:
Ի դեպ՝ Ռուսաստանում կանխատեսումներ կան, թե մայիսի կեսերից արդեն իրենց մոտ ալիքը անխուսափելի կլինի:

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշել էր, թե սա նշանակում է, որ հաջորդիվ շատ արագ մեր մոտ այդ ալիքը կլինի, և դա պայմանավորված է Ռուսաստան-Հայաստան ակտիվ տեղաշարժով։

Նա նաև տեղեկացրել է, որ ըստ վիճակագրության՝ պատվաստվածները գրեթե չեն հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում:

«Հիվանդացության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս պահին բուժման մեջ գտնվող անձանց ավելի քան 93 տոկոսը պատվաստված չէ, հոսպիտալացված մարդկանց շրջանում 90 տոկոսից ավելին պատվաստված չէ, և վերակենդանացման բաժանմունքում գտնվող անձինք ոչ մեկը պատվաստված չէ:»,-ասել էր նա։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի գնահատականներով էլ կրոնավիրուսի փոխանցման մակարդակը շարունակում է բարձր մնալ՝ մեծ թվով երկրներում պատվաստումների ցածր ծածկույթով պայմանավորված։

«Չնայած աշխարհում կորոնավիրուսից մահացության նվազմանը, սահմանափակող միջոցառումների մեղմացումը հանգեցնում է հիվանդության տարածմանը և մեծացնում նոր շտամների առաջացման վտանգը։ Բարձր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիներն արդեն չորրորդ պատվաստումն են ստանում, մինչդեռ աշխարհի բնակիչների մեկ երրորդը դեռևս պատվաստանյութի ոչ մի չափաբաժին չի ստացել և շատ երկրներում պատվաստումների ծածկույթը ցածր է»,-նշել էր նա:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ