Գլխավոր էջ Գլխավոր «Մի ջերմաչափ ունեմ, պահեմ 7 դռան ետևում՝ աղի մեջ»․ քաղաքացի

«Մի ջերմաչափ ունեմ, պահեմ 7 դռան ետևում՝ աղի մեջ»․ քաղաքացի

375
0

Ինչպես գիտենքը շուտով կարգելվի սնդիկ պարունակող սարքերի` այդ թվում սնդիկով ջերմաչափերի վաճառքը: ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը: Հին ջերմաչափերը բնակչությունից չեն հավաքելու, սակայն դեղատներում կդադարեն վաճառել դրանք։ Վերջինս հասցրեց արժանանալ հասարակության քննադատությանն ու շարունակում է քննարկումների կիզակետում մնալ։ Ֆեյսբուքյան օգտատերերը ինչպես QR կոդերի հետ կապված սահմանափակման ժամանակ, այս նախագծի դեպքում ևս համացանցում ծաղրում և զավեշտի առարկա էին դարձնում այն։

«Մի ջերմաչափ ունեմ, պահեմ 7 դռան ետևում,աղի մեջ։ Ձեզ չի թվում,որ անիմաստ փնտրտուքով եք զբաղված,հիմնականը թողած,պարոնայք իբր արկածախնդիրներ»,- գրում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։ Եվ սա միակը չէ, որ մեզ հանդիպեց, հերթական զավեշտն է առողջապահության որոշում-նախագծերին, որոնց լավ կամ վատ լինելը պնդել կամ հաստատել չենք կարող։ Ինչը վերաբերում է նաև ներկայումս գործող QR կոդերի հետ կապված սահմանփակմանը, քանզի մի մասը այն շարունակում է կեղծել, տնտեսվարողների մի մասը պարզապես չի պահանջում այն, իսկ ոմանք էլ սահմանափակումը անմիտ ու աննպատակ որոշում են համարում, մինչդեռ ԱՆ-ն վերջինս «արդարացնում է» նրանով, որ այս և շատ այլ սահմանափակումներ առկա են գրեթե բոլոր երկրներում և հետևելով մյուս երկրների օրինակին՝ հարկ են համարել, որ մեզ մոտ ևս կա տվյալ սահմանափակումը սահմանելու անհրաժեշտությունը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ