Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ հորմոններ

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ հորմոններ

12378
0
Այս անգամ «Մի՞ֆ, թե՞ իրականություն» շարքում հյուրընկալվել է ռադիոլոգ-ռևմատոլոգ Անահիտ Հունանյանը։ Նրա հետ զրուցել ենք հորմոնների ընդունման մասին։
Մի՞ֆ – Շատ պացիենտներ մտածում են, որ ավելի լավ է հորմոններ չխմեն, որովհետև այդ հաբերը կարող են տարբեր կողմնակի ազդեցություններ ունենալ։
Իրականություն – Միֆն այն է, որ մարդիկ մտածում են՝ ավելի լավ է չխմել հորմոններ, քան խմել և ունենալ կողմնակի ազդեցություններ։ Իրականում, նրանք այնքան էլ ճիշտ չեն վարվում, քանի որ պետք չէ հրաժարվել դեղորայքից, թեպետ պարզ է, որ ցանկացած հաբ կարող է ունենալ կողմնակի ազդեցություն։ Բայց մենք՝ բժիշկներս, առաջնորդվում ենք այլ չափորոշիչներով և եթե նժարին ենք դնում հիվանդությունը, թե դեղի կողմնակի ազդեցությունը, բնականաբար, մենք ընտրում ենք հիվանդությունը դեղերով բուժելը։ Սա թերևս մեզ հնարավորություն է տալիս լավացնել հիվանդի կյանքի որակը, երկարացնել կյանքը և կանխել հաշմանդամության առաջացումը։ Հորմոնները շատ կարևոր, էֆեկտիվ, հակաբորբոքային դեղամիջոցներ են և լայնորեն կիրառվում են ռևմատիկ հիվանդությունների դեպքում։ Սակայն հաբերը կարող են ունենալ բացասական կամ կողմնակի հետևանքներ։ Առանձնացնում ենք օստեոպորոզի առաջացումը, ազդում է սիրտ-անոթային համակարգի վրա, մարսողական համակարգի վրա։ Կարող է բացասաբար անդրադառնալ նյարդային համակարգի վրա, ինչպես նաև մաշկի։ Հորմոնները պետք է նշանակվեն միմիայն ռևմատոլոգի կողմից։ Պետք է նշանակվեն ինդիվիդուալ, յուրաքանչյուր պացիենտի համար անհատական՝ համաձայն իրենց հիվանդության և ակտիվության և անպայման պետք է գտնվել ռևմատոլոգի հսկողության տակ՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ