Գլխավոր էջ Նորություններ «Մեր ազգաբնակչության մոտ էներգիայի 50%-ը կազմում է հացը և ալրային հիմքով մթերքները»․Դավիթ...

«Մեր ազգաբնակչության մոտ էներգիայի 50%-ը կազմում է հացը և ալրային հիմքով մթերքները»․Դավիթ Պիպոյան

458
0

ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ թերսնման խնդրի հետ բախվում են ոչ միայն այն խմբերը, որոնք ընտանիքում ունեն եկամուտների հետ կապված խնդիր, այլ նաև սխալ սննդային սովորույթներ ունեն և դրանով պայմանավորված՝ տարբեր առողջական խնդիրների հետ բախվում են նաև ֆինանսական միջոցներ ունեցող մարդիկ։

«2020թ համավարակի պայմաններում իրականացրինք հետազոտություններ և նկատեցինք, որ համավարակը շատ ավելի բացասական ազդեցություն էր թողել կայուն եկամուտներ ունեցող ընտանիքների վրա, որովհետև մնալով տանը՝ իրենք պատվիրել էին քաղցրավենիքներ, ֆասթֆուդեր, թխվածքներ, աղի բարձր պարունակությամբ ջերկիներ։ Այս մթերքները, որը թվարկում ենք, մարդը պետք է գումար ունենա, ձեռք բերի, որովհետև, կարծում եմ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այդ մթերքները բավականին բարձր գին ունեն։ Հետևապես, այն կարծիքն ու մոտեցումը, որ թերսնման և ընդհանրապես, սխալ սննդային սովորույթների հետ բախվում են բացառապես ցածր եկամուտներ ունեցող սպառողները, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Դավիթ Պիպոյանը։

Պիպոյանի դիտարկմամբ՝ մեզ մոտ, ազգաբնակչության բավականին մեծ խմբի մոտ, օրինակ՝ ընդհուպ 50%-ը էներգիայի կազմում է հացը և ալրային հիմքով մթերքները․ «Պետք է ասեմ, որ հիմա, ցավոք սրտի ունենք մարզեր և տարածաշրջաններ, որտեղ ազգաբնակչության 35%-ը կալորիաների 75%-ը և ավելին ստանում է հացից, ալրային հիմքով մթերքներից և կարտոֆիլից, սա նշանակում է, որ մենք ունենք այնպիսի մարզեր , որտեղ ամեն 3ից 1 քաղաքացին արդեն իսկ բախվում է այս խնդրի հետ»։

Նրա խոսքով՝ ցանկալի է, որ և՛ հացի, և՛ հատիկեղենի, և՛ ալյուրի հիմքով մթերքների դեպքում մշտապես նախապատվությունը մարդիկ տան ամբողջական հատիկից պատրաստված տարատեսակին, որպեսզի բջջանյութի բավարար քանակություն ստանա օրգանիզմը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ