Գլխավոր էջ Նորություններ Երեք երեխայի մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտ

Երեք երեխայի մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտ

357
0

Իսպանիայում մինչեւ 10 տարեկան երեք երեխայի մոտ անհայտ ծագման հեպատիտ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացվել է Մադրիդի առողջապահության դեպարտամենտի մամուլի հաղոդրագրությունում։

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, պացիենտները 2-7 տարեկան անչափահասներ են։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են Իսպանիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում, ընդ որում՝ մեկը լյարդի փոխպատվաստման կարիք է ունեցել։

Լաբորատոր թեստերը բացառել են հեպատիտի (A, B, C, D եւ E) վիրուսները եւ սովորական պատճառները, որոնք կարող էին սուր հեպատիտ առաջացնել։

Ավելի վաղ Իսպանիայի առողջապահության նախարարությունը ինքնավար հանրույթներին ուղարկել էր միջազգային սանիտարական նախազգուշացում, որը հրապարակել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ կապված Մեծ Բրիտանիայում երեխաների շրջանում բացահայտված դեպքերի հետ։

Ինչպես տեղեկացրել են Մադրիդի իշխանությունները, առաջին բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ հեպատիտը կապված չէ ոչ COVID-19-ի դեմ պատվաստման, ոչ վարակման դեպքերի հետ։ Ախտանշաններն են որովայնի ցավը, փսխումը եւ դեղնախտը։

AS թերթի տվյալներով՝ վերջին շաբաթներին գրանցվել է սուր հեպատիտի դեպքերի աճ Մեծ Բրիտանիայի երեխաների շրջանում, որտեղ բացահայտվել է մոտավորապես 70 հիվանդ։

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ