Գլխավոր էջ Գլխավոր ՊԵՏՔ ՉԷ ՈՒՐԱԽԱՆԱԼ․ կորոնավիրուսը անակնկալներ է խոստանում

ՊԵՏՔ ՉԷ ՈՒՐԱԽԱՆԱԼ․ կորոնավիրուսը անակնկալներ է խոստանում

663
0

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի թվերի անկում, կան օրեր, որ ընդհանրապես մահվան դեպքեր չեն գրանցվում։ Այսօր, ապրիլի 12-ին ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կատարվել է 2838 թեստավորում, ունենք 24 առողջացած, իսկ մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 003 171 թեստավորում: Թվում է՝ կորոնավիրուսը նահանջում ու դառնում է սովորական վիրուս, որի հետ ապրել մենք արդեն հարմարվել ենք։

Բայց  ԱՀԿ ղեկավարը պնդել է բոլորովին հակառակը, ըստ նրա՝  Covid-ի համաճարակը հեռու է ավարտվելուց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի գնահատականներով կրոնավիրուսի փոխանցման մակարդակը շարունակում է բարձր մնալ՝ մեծ թվով երկրներում պատվաստումների ցածր ծածկույթով պայմանավորված։

Գեբրեյեսուսը ԱՀԿ COVID-19 արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նա նշել է, թե կորոնավիրուսի փոխանցումը մնում է շատ բարձր, և պատվաստումների ծածկույթը ցածր է շատ երկրներում։ Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում աշխարհի շատ երկրներում, որտեղ քովիդ 19-ի պատկերը ահագնացնող էր, արդեն իսկ հանել են սահմանափակումները։ Հասկանալի պատճառներով եվրոպական շատ երկրներում հանել են երկիր մուտք գործելու որոշ սահմանափակումներ, քանի որ մոտենում է տուրիստական շրջանը և փաստացի արդեն երկու տարի շատ երկրներում տնտեսությունը կաթվածահար է ու հարկավոր է անցում կատարել նախկին կյանքին։Սակայն սահմանափակումների մեղմացումը, ըստ Գեբրեյեսուսի, թուլացրել է վերահսկողությունը․

«Չնայած աշխարհում կորոնավիրուսից մահացության նվազմանը, սահմանափակող միջոցառումների մեղմացումը հանգեցնում է հիվանդության տարածմանը և մեծացնում նոր շտամների առաջացման վտանգը։ Բարձր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիներն արդեն չորրորդ պատվաստումն են ստանում, մինչդեռ աշխարհի բնակիչների մեկ երրորդը դեռևս պատվաստանյութի ոչ մի չափաբաժին չի ստացել և շատ երկրներում պատվաստումների ծածկույթը ցածր է»,-նշել է նա:

Հավելենք, որ նա նշել է, չնայած աշխարհում մահացության նվազման միտումին՝ (նախորդ շաբաթ գրանցված մահերի թիվը ամենացածրն էր ավելի քան երկու տարվա ընթացքում), համաճարակը դեռ հեռու է ավարտվելուց։

ԱՀԿ ղեկավարն ուշադրություն է հրավիրել համաճարակի ներկա փուլում «չափազանց կարևոր» երեք գործոնների վրա. Նա առաջին տեղում նշել է  բնակչության «հոգնածությունը» սոցիալական մեկուսացումից, դպրոցների փակումից ու թոհուբոհից։ Խոսելով երկրորդ գործոնի մասին՝ նա հիշեցրել է, որ կորոնավիրուսով «առաջին պատվաստումից կամ վարակվելուց հետո իմունիտետի տևողությունը» մնում է անհայտ։ Եվ վերջապես, երրորդ գործոնն այն է, որ «մենք չենք կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանա վիրուսը»։

ԱՀԿ ղեկավարի գնահատականներով մտահոգիչ է չպատվաստված բուժաշխատողների և ռիսկային խմբի այլ մարդկանց մեծ թիվն է աշխարհում:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել էր, թե կորոնավիրուսի համաճարակը կարող է ավարտվել մինչև այս տարվա վերջ։

Միևնույն ժամանակ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա ընդգծել էր, որ նման սցենարը հավանական է, եթե Omicron ալիքից հետո աշխարհում վարակների մեծ աճ չլինի։

«Միևնույն ժամանակ, վարակների մեծ թիվը, զուգորդված վիրուսի մուտացիայի ունակության հետ, թույլ չի տալիս ճշգրիտ կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,-նշել էր նա։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ